Տրված է հնարավորություն սահմանել լրացուցիչ մշակիչներ փաստաթղթում, տվյալների աղբյուրում և դիալոգում առաջացող որոշ իրադարձությունների համար, որոնք աշխատում են հիմնական իրադարձություններից առաջ կամ հետո։

Մշակիչները հնարավոր է սահմանել հիմնական մշակիչին նախորդող(Pre) աշխատող կամ հաջորդող(Post) աշխատող տարբերակով։

Մշակիչները կարող են տեղադրված լինել կամայական մոդուլի մեջ և կամայական անունով։

Ամեն մի իրադարձության համար հնարավոր է սահմանել միայն մեկ նախորդող (Pre) և միայն մեկ հաջորդող (Post) լրացուցիչ մշակիչ։

Փաստաթղթի համար հնարավոր է մշակիչ սահմանել հետևյալ իրադարձությունների համար`

Տվյալների աղբյուրի համար հասանելի է՝

Դիալոգի համար հասանելի է՝

Մշակիչների գրանցում

Նախորդող և հաջորդող մշակիչները միացնելու համար հարկավոր է համակարգում ավելացնել PUBLIC հասանելիությամբ մոդուլ AppExt անունով, որում առկա է Init մեթոդ։ Init մեթոդում սահմանվում են նոր մշակիչները` ScriptExtension.AddHandler մեթոդի միջոցով։

MODULE {
NAME = AppExt;
CAPTION = "Extensions";
PUBLIC = 1;

SCRIPT {
Option Explicit

Public Sub Init()
    ...
End Sub
};
};

Ստորև բերված օրինակում սահմանված է նոր մշակիչ IMemOrd փաստաթղթի Validate իրադարձության համար՝ PostValidate: Այժմ իրադարձության առաջացման ժամանակ կաշխատի նաև NewMod մոդուլի MyValidateHandler մեթոդը։

Public Sub Init()
    ScriptExtension.AddHandler(ExtensionEvents.DocPostValidate, "IMemOrd", "NewMod.MyValidateHandler")
End Sub

NewMod մոդուլում MyValidateHandler մեթոդը պետք է սահմանված լինի հետևյալ սահմանմամբ՝

Public Sub MyValidateHandler(ByVal args As EventArgsDocValidate)
    '
End Sub

ScriptExtension.AddHandler մեթոդ

Այս մեթոդի միջոցով ավելացվում են նոր մշակիչներ իրադարձությունների համար։ Թույլատրելի իրադարձությունները սահմանված են ExtensionEvents-ի մեջ։

Sub ScriptExtension.AddHandler(ByVal eventType As ExtensionEvents, ByVal instanceName As String, ByVal handlerName As String)
Պարամետր Նկարագրություն
eventType Այն իրադարձության տեսակը, որի համար ավելացվում է մշակիչը։
instanceName Այն օբյեկտի (փաստաթուղթ, տվյալների աղբյուր) ներքին անունը, որի համար ավելացվում է մշակիչը։
handlerName Ավելացվող լրացուցիչ մշակիչի մոդուլի և մեթոդի անունը . նիշով բաժանված։ Վերը նշված օրինակում “NewMod.MyValidateHandler”, որտեղ NewMod-ը մոդուլի անուն է, իսկ MyValidateHandler-ը մշակող մեթոդի անունը:

ExtensionEvents Enum

Սահմանում է, այն թույլատրված իրադարձությունների բազմությունը, որոնց վրա հնարավոր է լրացուցիչ մշակիչ միացնել։

Արժեք Նկարագրություն
DataPostFunctions Data-ի Functions-ից հետո աշխատելու համար։
DataPostValid Data-ի Valid-ից հետո աշխատելու համար։
DialogPostActivate Dialog-ի Activate-ից հետո աշխատելու համար։
DialogPreClickDropDown Dialog-ի ClickDropDown-ից առաջ աշխատելու համար։
DialogPreValueChanged Dialog-ի ValueChanged-ից առաջ աշխատելու համար։
DilaogPostValidate Dialog-ի Validate-ից հետո աշխատելու համար։
DilaogPreValidate Dialog-ի Validate-ից առաջ աշխատելու համար։
DocPostAction Doc-ի Action-ից հետո աշխատելու համար։
DocPreAction Doc-ի Action-ից առաջ աշխատելու համար։
DocPostAfterCreate Doc-ի AfterCreate-ից հետո աշխատելու համար։
DocPreAfterCreate Doc-ի AfterCreate-ից առաջ աշխատելու համար։
DocPostAfterLoad Doc-ի AfterLoad-ից հետո աշխատելու համար։
DocPreAfterLoad Doc-ի AfterLoad-ից առաջ աշխատելու համար։
DocPostAfterProcess Doc-ի AfterProcess-ից հետո աշխատելու համար։
DocPostBeforeCommit Doc-ի BeforeCommit-ից հետո աշխատելու համար։
DocPreBeforeCommit Doc-ի BeforeCommit-ից առաջ աշխատելու համար։
DocPostBeforeCopy Doc-ի BeforeCopy-ից հետո աշխատելու համար։
DocPreBeforeCopy Doc-ի BeforeCopy-ից առաջ աշխատելու համար։
DocPostBeforeExport Doc-ի BeforeExport-ից հետո աշխատելու համար։
DocPostBeforeImport Doc-ի BeforeImport-ից հետո աշխատելու համար։
DocPreBeforeImport Doc-ի BeforeImport-ից առաջ աշխատելու համար։
DocPreClickDropDown Doc-ի ClickDropDown-ից առաջ աշխատելու համար։
DocPreClickDropDownGrid Doc-ի ClickDropDownGrid-ից առաջ աշխատելու համար։
DocPostDelete Doc-ի Delete-ից հետո աշխատելու համար։
DocPreDelete Doc-ի Delete-ից առաջ աշխատելու համար։
DocPostFolders Doc-ի Folders-ից հետո աշխատելու համար։
DocPreFolders Doc-ի Folders-ից առաջ աշխատելու համար։
DocPostFunctions Doc-ի Functions-ից հետո աշխատելու համար։
DocPostGridCellValid Doc-ի GridCellValid-ից հետո աշխատելու համար։
DocPreGridCellValid Doc-ի GridCellValid-ից առաջ աշխատելու համար։
DocPostGridRowValid Doc-ի GridRowValid-ից հետո աշխատելու համար։
DocPreGridRowValid Doc-ի GridRowValid-ից առաջ աշխատելու համար։
DocPostGridValid Doc-ի GridValid-ից հետո աշխատելու համար։
DocPreGridValid Doc-ի GridValid-ից առաջ աշխատելու համար։
DocPostIsHidden Doc-ի IsHidden-ից հետո աշխատելու համար։
DocPostLoadGrid Doc-ի LoadGrid-ից հետո աշխատելու համար։
DocPreMagic Doc-ի Magic-ից առաջ աշխատելու համար։
DocPreOnUIDelete Doc-ի OnUIDelete-ից առաջ աշխատելու համար։
DocPrePrint Doc-ի Print-ից առաջ աշխատելու համար։
DocPostStoreGrid Doc-ի StoreGrid-ից հետո աշխատելու համար։
DocPostTemplateSubstitution Doc-ի TemplateSubstitution-ից հետո աշխատելու համար։
DocPostValid Doc-ի Valid-ից հետո աշխատելու համար։
DocPreValid Doc-ի Valid-ից առաջ աշխատելու համար։
DocPostValidate Doc-ի Validate-ից հետո աշխատելու համար։
DocPreValidate Doc-ի Validate-ից առաջ աշխատելու համար։
DocPostWhen Doc-ի When-ից հետո աշխատելու համար։
DocPreWhen Doc-ի When-ից առաջ աշխատելու համար։

Օրինակ՝

ScriptExtension.AddHandler(ExtensionEvents.DocPreValidate, "IMemOrd", "NewMod.MemOrdPreValidateHandler")
ScriptExtension.AddHandler(ExtensionEvents.DocPreValidate, "C1Univer", "NewMod.AgrCustomValidate")
ScriptExtension.AddHandler(ExtensionEvents.DocPostWhen, "C1Univer", "NewMod.AgrCustomWhen")

EventArgs տիպեր

Ամեն մի մշակիչ ստանում է մեկ պարամետր EventArgsXXXXYYYY տիպի, որի մեջ հասանելի են այդ իրադարձությանը վերաբերող տվյալները։

Օրինակ՝ Valid իրադարձության մշակիչը ստանում է EventArgsDocValid տիպի օբյեկտ, որտեղ հասանելի են որպես հատկություն փաստաթուղթը, առաջացնող դաշտը և հին արժեքը։

EventArgsDocBeforeImport Class

Պարունակում է տվյալներ BeforeImport իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
RawData Ներմուծվող ֆայլում առկա բոլոր դաշտերի անուն-արժեք զույգերի բազմությունը։ Արժեքները պահվում են նախնական տողային ձևով, ինչպես որ գրված է ներմուծման ֆայլում։ Հասանելի են նաև $ նիշով սկսվող հատուկ ներմուծվող դաշտերը։
CancelDocStore Այս հատկությանը True արժեքի վերագրման դեպքում կդադարեցվի փաստաթղթի ներմուծումը մշակիչի ավարտից հետո։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

Մշակիչի օրինակ՝

Public Sub MyDocPostBeforeImportHandler(ByVal args As EventArgsDocBeforeImport)
    If Trim(args.Doc("AIM")) = "" Then
        args.CancelDocStore = True
    End If
End Sub

EventArgsDocWhen Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի When իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

Մշակիչի օրինակ՝

Public Sub MyDocPostWhenHandler(ByVal args As EventArgsDocWhen)
    If Trim(args.Doc("CLICODE")) = "" Then
        RaiseError "Սխալ", "Հաճախորդի լրացումը պարտադիր է։", "Error", "Filling client field is required."
    End If
End Sub

EventArgsDocValid Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի Valid իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
Name Այն դաշտի անունը, որի համար աշխատել է իրադարձությունը։
OldValue Դաշտի հին արժեքը, մինչ իրադարձության առաջանալը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

Մշակիչի օրինակ՝

Public Sub MyDocPreValidHandler(ByVal args As EventArgsDocValid)
    If args.Name = "CLICODE" AndAlso Trim(args.Doc("CLICODE")) = "" Then
        RaiseError "Սխալ", "Հաճախորդի լրացումը պարտադիր է։", "Error", "Filling client field is required."
    End If
End Sub

EventArgsDocValidate Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի Validate իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

Մշակիչի օրինակ՝

Public Sub MyDocPreValidateHandler(ByVal args As EventArgsDocValidate)
    If Trim(args.Doc("CLICODE")) = "" Then
        RaiseError "Սխալ", "Հաճախորդի լրացումը պարտադիր է։", "Error", "Filling client field is required."
    End If
End Sub

EventArgsDocAction Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի Action իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

Մշակիչի օրինակ՝

Public Sub MyDocPostActionHandler(ByVal args As EventArgsDocAction)
    Dim bonus As AsFact
    With args.Doc
        If .Value("DBCR") = "C" Then
            Set bonus = CreateFact("BO")
            bonus.OpDate = .Value("DATE")
            bonus.Object = .Value("CLICODE")
            bonus.Summa = .Value("SUMMA")
            bonus.DBCR = "C"
            bonus.Op = "CRD"
            .StoreFact(bonus)
        End If
    End With
End Sub

EventArgsDocFolders Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի Folders իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

Մշակիչի օրինակ՝

Public Sub MyDocPostFoldersHandler(ByVal args As EventArgsDocFolders)
Dim fld As AsFoldElement
    If args.Doc.State = 2 AndAlso Trim(args.Doc("EMAIL")) <> "" Then
        Set fld = CreateFolderElement("UniqueEmail")
        fld.Status = "E"
        fld.Key = Trim(args.Doc("EMAIL"))
        fld.Com = Trim(args.Doc("NAME"))
        fld.ErrorMessage = "Էլ.փոստի հասցեն լրացված է այլ հաճախորդի համար։"
        args.Doc.StoreInFolder(fld)
    End If
End Sub

EventArgsDocBeforeCommit Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի BeforeCommit իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

Մշակիչի օրինակ՝

Public Sub MyDocPostBeforeCommitHandler(ByVal args As EventArgsDocBeforeCommit)
    If args.State = 3 AndAlso args.LastFixedState <> 3 Then
        SendMailUsingDefaultMailClient args.Doc("EMAIL"), , , "Հաճախորդի քարտի փակում", "Հարգելի Հաճախորդ, Ձեր քարտը փակվել է։"
    End If
End Sub

EventArgsDocAfterCreate Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի AfterCreate իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocAfterLoad Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի AfterLoad իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocAfterProcess Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի AfterProcess, PreAfterProcess, PostAfterProcess իրադարձությունների մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։

EventArgsDocBeforeCopy Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի BeforeCopy իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
Args CopyDoc ֆունկցիային փոխանցվող ազատ օգտագործման պարամետր։
OriginalDoc Այն փաստաթուղթ, որից պատճենվում է փաստաթուղթը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocBeforeExport Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի BeforeExport իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocClickDropDown Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի ClickDropDown իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
Name Այն դաշտի անունը, որի համար աշխատել է իրադարձությունը։
Top Մոդալ պատուհան ցուցադրման վերին դիրքը (հաշված է ընթացիկ դաշտի դիրքից)։
Left Մոդալ պատուհան ցուցադրման ձախ դիրքը (հաշված է ընթացիկ դաշտի դիրքից)։
ControlValue Դաշտի ընթացիկ արժեքը։
CancelInternalHandler Այս հատկությանը True արժեքի վերագրման դեպքում համակարգային իրադարձության մշակիչը չի իրականացվի։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocClickDropDownGrid Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի ClickdropDownGrid իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
Grid Իրադարձությունը առաջացնող փաստաթղթի աղյուսակը:
Top Մոդալ պատուհան ցուցադրման վերին դիրքը (հաշված է ընթացիկ դաշտի դիրքից)։
Left Ցուցակի և փաստաթղթի ձախ եզրերի միջև հեռավորությունը։
ControlValue Աղյուսակի ընթացիկ վանդակի արժեքը։
CancelInternalHandler Այս հատկությանը True արժեքի վերագրման դեպքում համակարգային իրադարձության մշակիչը չի իրականացվի։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocDelete Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի Delete իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocOnUIDelete Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի OnUIDelete իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
AllowDelete Այս հատկությանը True արժեքի վերագրման դեպքում փաստաթղթի համակարգային Delete իրադարձությունը թույլատրվում է։
CancelInternalHandler Այս հատկությանը True արժեքի վերագրման դեպքում համակարգային իրադարձության մշակիչը չի իրականացվի։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocFunctions Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի Functions իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
Context Փաստաթղթի Functions իրադարձության համատեքստը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocGridCellValid Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի GridCellValid իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
Grid Իրադարձությունը առաջացնող փաստաթղթի աղյուսակը:
OldValue Դաշտի հին արժեքը, մինչ իրադարձության առաջանալը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocGridRowValid Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի GridRowValid իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
Grid Իրադարձությունը առաջացնող փաստաթղթի աղյուսակը:

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocIsHidden Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի IsHidden իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
HiddenControls Թաքցվող քոնթրոլների ցուցակը (Dictionary)։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocLoadGrid Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի LoadGrid իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
Name Աղյուսակի անունը, որի համար աշխատել է իրադարձությունը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocMagic Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի Magic իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
Name Այն դաշտի անունը, որի համար աշխատել է իրադարձությունը։
Top Մոդալ պատուհան ցուցադրման վերին դիրքը (հաշված է ընթացիկ դաշտի դիրքից)։
Left Մոդալ պատուհան ցուցադրման ձախ դիրքը (հաշված է ընթացիկ դաշտի դիրքից)։
ControlValue Դաշտի ընթացիկ արժեքը։
CancelInternalHandler Այս հատկությանը True արժեքի վերագրման դեպքում համակարգային իրադարձության մշակիչը չի իրականացվի։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocPrint Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի Print իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
Args PrintPreviewDoc ֆունկցիային փոխանցվող ազատ օգտագործման պարամետր։
CancelInternalHandler Այս հատկությանը True արժեքի վերագրման դեպքում համակարգային իրադարձության մշակիչը չի իրականացվի։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocStoreGrid Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի StoreGrid իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
Name Աղյուսակի անունը, որի համար աշխատել է իրադարձությունը։
Stored Այս հատկությանը False արժեքի վերագրման դեպքում համակարգը ինքն է պահում աղյուսակը, հակառակ դեպքում մշակիչը իր վրա է վերցնում աղյուսակը պահելը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDocTemplateSubst Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի TemplateSubstitution իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
DataGroups Հաշվարկվող ձևանմուշի սահմանված փաստաթղթի համար միացված տպվող տվյալների խմբերի (PrintDataGroup) բազմությունը։ Dictionary-ի մեջ բանալին տվյալների խմբերի կոդն է, իսկ արժեքը Boolean։
Params Ձևանմուշի լրացման պարամետրերը, որոնք հաշվարկվել են TemplateSubstitutionParameters իրադարձության մշակման ժամանակ։
Result Վերադարձնում է TemplateSubstitution տիպի օբյեկտ։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDataFunctions Class

Պարունակում է տվյալներ տվյալների աղբյուրի Functions և PostFunctions իրադարձությունների մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
CurrentView Հղում ընթացիկ դիտելու ձևի վրա։

Մշակիչի օրինակ՝

Public Sub MyDataPostFunctionsHandler(ByVal args As EventArgsDataFunctions)
    args.CurrentView.RegistrFunction "Ուղարկել նամակ", "NewMod.SendMail"
End Sub

EventArgsDataValid

Պարունակում է տվյալներ տվյալների աղբյուրի ընդլայնման PostValid իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
IsValid Սահմանում է արդյոք ընթացիկ տողը կընդգրկվի տվյալների աղբյուրի տողերի վերջնական ցուցակում։ False արժեքի դեպքում տողի համար չի առաջանա OnEachRow իրադարձությունը և չեն հաշվարկվի հաշվարկային սյունակները։

EventArgsDialogActivate Class

Պարունակում է տվյալներ դիալոգի Activate իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Dialog Իրադարձությունը առաջացնող դիալոգը։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDialogClickDropDown Class

Պարունակում է տվյալներ դիալոգի ClockDropDown իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Dialog Իրադարձությունը առաջացնող դիալոգը։
Name Այն դաշտի անունը, որի համար աշխատել է իրադարձությունը։
Top Մոդալ պատուհան ցուցադրման վերին դիրքը (հաշված է ընթացիկ դաշտի դիրքից)։
Left Մոդալ պատուհան ցուցադրման ձախ դիրքը (հաշված է ընթացիկ դաշտի դիրքից)։
ControlValue Դաշտի ընթացիկ արժեքը։
CancelInternalHandler Այս հատկությանը True արժեքի վերագրման դեպքում համակարգային իրադարձության մշակիչը չի իրականացվի։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDialogValidate Class

Պարունակում է տվյալներ դիալոգի Validate իրադարձության մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Dialog Իրադարձությունը առաջացնող դիալոգը։
InvalidControl Այն դաշտի անունը, որի համար տվյալների ստուգումը ձախողվել է։
Cancel Այս հատկությանը True արժեքի դեպքում ֆոկուսը դրվում է InvalidControl դաշտի վրա։
CancelInternalHandler Այս հատկությանը True արժեքի վերագրման դեպքում համակարգային իրադարձության մշակիչը չի իրականացվի։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsDialogValueChanged Class

Պարունակում է տվյալներ դիալոգի ValueChanged իրադարձության մշակիչին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Dialog Իրադարձությունը առաջացնող դիալոգը։
Name Այն դաշտի անունը, որի համար աշխատել է իրադարձությունը։
OldValue Դաշտի հին արժեքը, մինչ իրադարձության առաջանալը։
Cancel Այս հատկությանը True արժեքի դեպքում ֆոկուսը մնում է Name դաշտի վրա, False արժեքի դեպքում՝ Name-ին հաջորդող դաշտի վրա։
CancelInternalHandler Այս հատկությանը True արժեքի վերագրման դեպքում համակարգային իրադարձության մշակիչը չի իրականացվի։

Օգտագործվում է հետևյալ իրադարձությունների համար

EventArgsAccountingOnDelete Class

Պարունակում է տվյալներ հաշվառման OnDelete, PreOnDelete, PostOnDelete իրադարձությունների մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Fact Հեռացվող հաշվառման օբյեկտի հղումը:

EventArgsDocPostMessage Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի PrePostMessage, PostPostMessage իրադարձությունների մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Sender Հաղորդագրությունը ուղարկող փաստաթղթի օբյեկտի հղում։
Doc Հաղորդագրությունը ստացող փաստաթղթի օբյեկտի հղում։
Message Ստացված հաղորդագրության տեքստ։
CheckLevel Ստացող փաստաթղթի գրանցման ստուգման մակարդակ:

EventArgsDocOnConfirmDCR Class

Պարունակում է տվյալներ փաստաթղթի PreOnConfirmDCR, PostOnConfirmDCR իրադարձությունների մշակիչներին փոխանցելու համար։

Հատկություն Նկարագրություն
Doc Իրադարձությունը առաջացնող փաստաթուղթը։
DCR Փաստաթղթի փոփոխման հայտը։