Folders իրադարձություն
Folders փաստաթղթի համակարգային իրադարձություն
Folders իրադարձությունը առաջանում է թղթապանակների և ծառերի տարրերի մեջ փաստաթուղթը տեղադրելու համար՝ փաստաթղթի պահպանման ժամանակ (Store)։ Այն աշխատում է փաստաթղթի գրանցման մեծ տրանզակցիայի մեջ։
Թղթապանակների և ծառերի տարրերի ստեղծումը հարկավոր է կատարել հենց այս իրադարձության մշակման ժամանակ կանչելով StoreInFolder և StoreInTree ֆունկցիաները։
Փաստաթուղթը սևագիր գրանցելուց իրադաձությունը չի առաջանում։
Շարահյուսություն
Public Sub Folders()
' statements
End Sub
Նկատառումներ
Թղթապանակների գրանցումը տվյալների պահոցում կատարվում է հետևյալ քայլերով։
- Աշխատում է Folders իրադարձոթյան մշակիչը, որի մեջ որոշվում են այն թղթապանակների և ծառերի տարրերը, որոնք պետք է գրանցվեն տվյալների պահոցում։
- Տվյալների պահոցից ջնջվում են ընթացիկ փաստաթղթի ISN-ով թղթապանակների և ծառերի տարրերը։
- Տարրերի գրանցումները կատարվում են մեկ իրար հետ համապատասխան աղյուսակներում։