LoadGrid իրադարձություն
LoadGrid փաստաթղթի համակարգային իրադարձություն
Տես նաև Օրինակ Կիրառվում է
LoadGrid իրադարձությունը առաջանում է փաստաթղթի աղյուսակի բեռնման ժամանակ՝ DOCSG-ից բեռնման փորձից հետո։
Այս իրադարձության մշակումը պարտադիր է, եթե աղյուսակի գրանցումը կատարվել է ծրագրավորողի կողմից StoreGrid իրադարձության մշակման մեջ։
Շարահյուսություն
Public Sub LoadGrid(ByVal sGridName As String) 
    ' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| sGridName | փաստաթղթի աղյուսակի ներքին անուն։ |