OnEachRow իրադարձություն
OnEachRow տվյալների աղբյուրի համակարգային իրադարձություն
OnEachRow իրադարձությունը առաջանում է տվյալների աղբյուրի յուրաքանչյուր տողի ձևավորման սկզբում։
Առաջանում է տվյալների աղբյուրը OpenCursor մեթոդի միջոցով բացելուց հետո տողերի վրայով MoveFirst, MoveNext, MoveLast մեթոդներով տեղաշարժելիս, ինչպես նաև թղթապանակի դիտելու ձևը Update մեթոդով թարմացնելիս։
Օգտագործվում է ժամանակավոր արժեքներ հաշվելու համար, որ կօգտագործվեն հաշվարկային սյունակներում։
Այս իրադարձությունը առաջանում է Valid իրադարձությունից հետո։
Շարահյուսություն
Public Sub OnEachRow()
' statements
End Sub