Data նկարագրություն
Տվյալների աղբյուրի նկարագրություն
Տվյալների պահոցից աղյուսակային տեսքով տվյալներ կարդալու և ցույց տալու համար նկարագրվում է տվյալների աղբյուր։
Աղյուսակային տվյալները հաշվարկվում են կախված ArrayBased հատկության արժեքից, կարող են ստացվել
- կամ SQL հարցումով,
- կամ երկչափ մասիվից (XArrayDB)։
SQL հարցումը լրացվում է կամ նկարագրության մեջ կամ դինամիկ ձևավորվում է SQL հարցման ձևավորող իրադարձության մշակիչում։
Երկչափ մասիվը հաշվարկվում է Load իրադարձության մշակիչում։
Տվյալների աղբյուրը հետագայում հիմք է ծառայում բազմաթիվ դիտելու ձևերի կառուցման համար։
Տվյալների աղբյուրի վերդարձվող տողերը կարող են նշել որևէ փաստաթուղթ։ Դրա համար պետք է առկա լինի կա՛մ fISN
ներքին անունով հավերժական (PERMANENT) սյունակ NP(10,0)
ներքին տիպի, կա՛մ լրացված լինի ISN հատկությունը, որևէ սյունակի անունով, որը նույնպիսինն է։
ISN հատկությունը կարող է հղվել այլ տիպի սյունակի վրա, այդ դեպքում այդ սյունակը կհամարվի տողի ունիկալ դաշտ և այկդ դաշտը հնարավոր է օգտագործել սկրիպտից այդ տողի հետ աշխատելու համար։
Տվյալների աղբյուրում նկարագրվում են նաև բաղկացուցիչ սյունակները և հաշվարկման պարամետրերը։
Սյունակները կարող են հղվել կամ SQL-ից վերադարձվող արժեքների վրա, կամ երկչափ մասիվի սյունակի վրա, կամ լինել հաշվարկային։ Հաշվարկային սյունակի համար ամեն տողում կանչում է դրան հաշվող ֆունկցիան։
Նկարագրվող պարամետերը կարող են օգատգործվել SQL հարցման ձևավորման համար, կամ երկչափ մասիվի հաշվարկի համար, կամ սկրիկպտային մասում այլ ֆունկցիաների հաշվարկի ընթացքում։
Նկարագրության սկրիպտային բաժնում նկարագրվում են իրադարձությունների մշակիչներ, հաշվարկային սյունակների հաշվող ֆունկցիաներ կամ այլ պրոցեդուրաներ և ֆունկցիաներ։
Շարահյուսություն
DATA {
Name = sDataName;
Caption = sDataCaption;
ECaption = sDataECaption;
SQL = sDataSQL;
UpdateSQL = sDataUpdSQL;
Indicate = nIndPresent;
DefaultFunction = sDefFuncName;
Version = nVersion;
QueryTimeout = nQueryTimeout;
ArrayBased = nArrayBased;
ISN = sISN;
DisableValidFunction = nDisableValid;
ProcessingMode = nProcessingMode;
'Column ...
'Param ...
Script {
Subs and Functions
};
};
Տվյալների աղբյուրի սյունակների նկարագրություն
Տվյալների աղբյուրի հարցման պարամետրերի նկարագրություն
Բաղադրիչներն են՝
Պարամետր | Նկարագրություն |
---|---|
sDataName | Տվյալների աղբյուրի ներքին անվանում։ |
sDataCaption | Տվյալների աղբյուրի անվանումը։ |
sDataECaption | Տվյալների աղբյուրի գլխագիրը օտար լեզվով։ |
sDataSQL | Սահմանում է կարճ SQL հարցում աղյուսակից տողեր ընտրելու համար։ Եթե այս պարամետրը բացակայում է և ArrayBased=0, ապա աշխատում է SQL հարցման ձևավորող մշակիչը։ |
sDataUpdSQL | Սահմանում է կարճ SQL հարցում աղյուսակից անհրաժեշտ տողեր ընտրելու համար, նոր տող ավելացնելու, ջնջելու կամ թարմացնելու համար։ Եթե այս պարամետրը բացակայում է և ArrayBased=0, ապա աշխատում է SQL հարցման ձևավորող մշակիչը։ |
nIndPresent | Տվյալների աղբյուրի կատարման ընթացքի ցուցադրման ձևը։ |
nQueryTimeout | SQL հարցման կատարման սպասման ժամանակը վայրկյաններով։ Կարող է ընդունել 1 մինչև 3000 արժեք։ Եթե նշված պարամետրը բացակայում է, ապա սպասման ժամանակը որոշվում է օգտագործողի դրույթներով (լռությամբ 300 վայրկյան է)։ |
nArrayBased | Ցույց է տալիս, արդյոք տվյալների աղբյուրը հիմնված է SQL հարցման (ArrayBased=0) կամ XArrayDB (ArrayBased=1) օբյեկտի տիպի վրա։ Լռությամբ արժեքը 0 է։ Եթե արտահայտության արժեքը 1 է, ապա պարտադիր է մշակել Load իրադարձությունը։ |
sISN | Այն սյունակի ներքին անունը, որում լինում է փաստաթղթի ներքին նույնականացման համար։ Եթե հատկությունը լրացված չէ, ապա օգտագործվում է fISN ներքին անունով սյունակ։ ISN-ի սյունակը պետք է լինի հավերժական (PERMANENT)։ |
nDisableValid | 1 արժեքի դեպքում անջատվում է տվյալների աղբյուրի Valid իրադարձության կանչը։ |
sDefFuncName | Enter ստեղնի սեղղման ժամանակ աշխատող գործողության ներքին անուն։ Գործողությունը պետք է հասանելի լինի համատքեստի մենյուից։ Այն կարող է լինել ինչպես միջուկային (Դիտել, Խմբագրել…), այնպես էլ սկրիպտում գրանցված այլ գործողություն (RegistrFunction ... )։ Տե՛ս ստորև մանրամասն արժեքների համար։ |
nProcessingMode | Տվյալների աղբյուրը AS-8X-ում հաշվարկելու հայտանիշ։ 1 արժեքի դեպքում հաշվարկը կատարվում է AS-8X սերվիսում, եթե սերվիսը կարգավորված է և հասանելի է։ 0-ի դեպքում՝ հաշվարկվում է հին AS-4X-ի եղանակով։ Լռությամբ արժեքը 0 է։ |
Subs and Functions | Նկարագրության սկրիպտային բաժին, որը կարող է պարունակել ինչպես համակարգային իրադարձությունների մշակիչներ, այնպես էլ օգտագործողի կողմից գրված պրոցեդուրաներ և ֆունկցիաներ։ |
DefaultFunction-ի արժեքներ
Արժեք | Նկարագրություն |
---|---|
EDITITEM | Փաստաթուղթը բացում է խմբագրման ռեժիմում։ |
VIEWITEM | Փաստաթուղթը բացում է դիտման ռեժիմում։ |
DELETEITEM | Փաստաթուղթը ջնջում է։ |
VISAITEM | Փաստաթուղթը բացում է վավերացման ռեժիմում։ |
SECONDENTRYITEM | Փաստաթուղթը բացում է կրկնակի մուտքագրման ռեժիմում։ |
Այլ արժեքներ | Կանչվում է օգտագործողի կողմից գրված այն ֆունկցիան, որը սահմանված է RegistrFunction-ի միջոցով։ |