OnLimitFault իրադարձություն
OnLimitFault հաշվառման համակարգային իրադարձություն
Տես նաև Օրինակ Կիրառվում է
OnLimitFault իրադարձությունը առաջանում է հաշվառման սահմանաչափերի խախտման ժամանակ, որոնք դրված են հաշվառում օբյեկտի վրա։
Մշակիչը պետք է ցույց տա սխալի հաղորդագրություն. կամ կատարի լրացուցիչ գործողություններ, որ խախտումը համարվի ընդունելի։
Իրադարձության մշակիչը պետք է վերադրաձնի տրամաբական արժեք
- True - խախտումը մշակված է,
- False - միջուկը առաջացնի սխալ։
Մշակիչի շարահյուսությունը տարբերվում հաշվառման տեսակից կախված։
Շարահյուսություն
Կապակցված հաշվառում չունեցող հաշվառումների համար՝
Public Function OnLimitFault(ByVal nISN As Long, _
                             ByVal overrunning As Currency, _
                             ByVal isDeleting As Boolean, _
                             ByVal baseDoc As AsDoc) As Boolean
    ' statements
End Function
Կապակցված հաշվառում ունեցող հաշվառումների համար՝
Public Function OnLimitFault(ByVal nISN As Long, _
                             ByVal overrunning As Currency, _
                             ByVal overrunningLinked As Currency, _
                             ByVal isDeleting As Boolean, _
                             ByVal baseDoc As AsDoc) As Boolean
    ' statements
End Function
HI2 աղյուսակի հաշվառումների համար՝
Public Function OnLimitFault(ByVal nISN As Long, _
                             ByVal nGLISN As Long, _
                             ByVal isDeleting As Boolean, _
                             ByVal baseDoc As AsDoc) As Boolean
    ' statements
End Function
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| nISN | Հաշվառման օբյեկտի ներքին նույնականացման համար։ | 
| nGLISN | Հաշվառման երկրորդ օբյեկտի ներքին նույնականացման համար։ Այս պարամետրը անհրաժեշտ է HIREST2 աղյուսակում սահմանաչափերի ստուգման համար։ | 
| overrunning | Սահմանաչապերից դուրս գալու գումարի չափ։ Եթե արժեքը բացասական է, ապա խախտվել է ստորին սահմանաչափը, դրականի դեպքում՝ վերին սահմանաչափը։ | 
| overrunningLinked | Կից հաշվառման սահմանաչափերից դուրս գալու գումարի չափ։ | 
| isDeleting | Ցույց է տալիս, որ սահմանաչափի խախտումը առաջացել է փաստաթղթի ջնջման ժամանակ։ | 
| baseDoc | Հաշվառումը ստեղծող փաստաթղթի հղում։ |