Accounting նկարագրություն
Հաշվառման նկարագրություն
Եթե փաստաթղթի համար հարկավոր է վարել որևիցե տվյալի ժամանակագրական հաշվառում, ապա այն պետք է նկարագրել համակարգում, նշելով բոլոր հնարավոր գործողությունները, մնացորդային լինելը, արժույթային լինելը և այլն։ Հաշվառումը վարվում է գործառնությունների գրանցմամբ HI աղյուսակում։
Մինչ գործառնությունների գրանցումը, կարող է հայտնվել գործառնությունների և մնացորդների նախական ցուցադրման մեկ պատուհան։
Շարահյուսություն
Accounting {
    Name = sAccName; 
    Caption = sAccCaption;
    MainFolder = sMainFolder;
    AccFolder = sAccFolder;
    Currency = nCurrencyPresent;
    Remainder = nRemainderPresent;
    Limit = nLimitCheck;
    RoundSumma = nRoundSumma;
    RoundCurSumma = nRoundCurSumma;
    LinkedAccounting = sLinkedAccounting;
    Description = sAccDescription;
    FactHeader = sFactHeader;
    RemHeader = sRemHeader;
    Version = nVersion;
    Operation { Name = sNameOperation1; Caption = sCaptionOperation1; };
    '...
    Operation { Name = sNameOperationN; Caption = sCaptionOperationN; };
    Script {
        Subs and Functions
    };
};
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| sAccName | Հաշվառման ներքին անուն, որի երկարությունը 2 է։ | 
| sAccCaption | Հաշվառման անվանում։ | 
| sMainFolder | Հաշվառման ենթակա օբյեկտների/փաստաթղթերի թղթապանակի ներքին անուն, որոնց վրա կատարվում են գործառնույթններ և պահպանվում մնացորդները։ | 
| sAccFolder | Հաշիվների թղթապանակի ներքին անուն, այդ հաշիվները մասնակցում են դեբետի կամ կրեդիտի թղթակցությանը։ | 
| nCurrencyPresent | Հաշվառման արտրժույթային լինելու հայտանիշ։ 0 կամ 1 արժեք ընդունող։ | 
| nRemainderPresent | Հաշվառման մնացորդային լինելու հայտանիշ։ 0 արժեքի դեպքում հաշվառումը պահպանում է միայն կատարված գործառնությունները։ 1 արժեքի դեպքում հաշվառումը միայն գումարային է, և պահպանվում է մնացորդը ըստ դեբետ-կրեդիտների։ | 
| nLimitCheck | Հաշվառման մեջ գումարային սահմանաչափի ստուգման հայտանիշ։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Մինչ գործառնության գրանցումը, վերջնական մնացորդը նախապես ստուգվում է նշանակված ստորին-վերին սահմանների հետ։ | 
| nRoundSumma | Հաշվառման դրամային մասի կլորացման աստիճանը (տասական ստորակետից հետո նիշեր)։ | 
| nRoundCurSumma | Հաշվառման արժույթային մասի կլորացման աստիճանը (տասական ստորակետից հետո նիշեր)։ | 
| sLinkedAccounting | Կցված հաշվառման կոդը։ եթե նշված պարամետրը առկա է, ապա սահմանաչափի գումարի ստուգման ժամանակ մնացորդի մեջ ներառվում է նաև կցված հաշվառման մնացորդը։ Այսինքն կցված հաշվառման մեջի մնացորդը գումարվում է հիմնական հաշվառման մնացորդին, հետո միայն ստուգվում սահմանաչափերը։ | 
| sAccDescription | Հաշվառման հակիրճ նկարագրությունը։ | 
| sFactHeader | Գործառնության նախնական ցուցադրման պատուհանի գլխագրի ձևանմուշը։ Գործառնությունների և մնացորդների նախնական ցուցադրման պատուհանը կարող է և չցուցադրվել։ Պատուհանի բովանդակությունը լրացվում է DisplayFact և DispayRem համակարգային իրադարձությունների մշակիչի մեջ։ | 
| sRemHeader | Գործառնության նախնական ցուցադրման պատուհանի մնացորդների գլխագրի ձևանմուշը։ Գործառնությունների և մնացորդների նախնական ցուցադրման պատուհանը կարող է և չցուցադրվել։ Պատուհանի բովանդակությունը լրացվում է DisplayFact և DispayRem համակարգային իրադարձությունների մշակիչի մեջ։ | 
| nVersion | (Հնացած) Սահմանում է հաշվառման նկարագրության տարբերակի համարը։ Որը ամրագրված է հետագա օգտագործման համար։ | 
| sNameOperation | Հաշվառման գործողության կոդը: | 
| sCaptionOperation | Հաշվառման գործողության անվանումը։ | 
| Subs and Functions | Նկարագրության սկրիպտային բաժին, որը կարող է պարունակել ինչպես համակարգային իրադարձությունների մշակիչներ, այնպես էլ օգտագործողի կողմից գրված պրոցեդուրաներ և ֆունկցիաներ։ | 
Նկատառումներ
Եթե գործառնության նկարագրության մեջ գործողություններ նկարագրված չեն, այդ դեպքում հաշվառման մեջ ցանկացած գործողություն թույլատրվում է։