SQL տվյալների աղբյուրի համակարգային իրադարձություն

Տես նաև Օրինակ Կիրառվում է

SQL իրադարձությունը առաջանում է տվյալների աղբյուրի բացվելու ժամանակ, OpenCursor և Update մեթոդները կանչելուց հետո։

Նախատեսված է տվյալների աղբյուրի տողերի ստացման SQL հարցումը դինամիկորեն ձևավորելու համար, կախված փոխանցված պարամետրերից։

Շարահյուսություն

Public Sub SQL(ByRef sSQL As String, ByRef sUpdate As String)
    ' statements
End Sub

Բաղադրիչներն են՝

Պարամետր Նկարագրություն
sSQL Հարկավոր է լրացնել տվյալների աղբյուրի ձևավորման SQL հարցումով։
sUpdate Հարկավոր է լրացնել մեկ տողի թարմացված տվյալների բեռնման SQL հարցումով։

Նկատառումներ

Թարմացված տվյալների ստացման հարցումը պետք է համապատասխանի տողի նույննականացուցիչին, որը հատուկ անունով պարամետր է՝ ISNColumn։
նույննականացուցիչը սովորաբար փաստաթղթի ISN է, բայց կարող է նաև լինել այլ տիպի արժեք։

sUpdate = sSQL & " and fDOCISN = ?ISNColumn "