Valid իրադարձություն
Valid փաստաթղթի համակարգային իրադարձություն
Valid իրադարձությունը առաջանում է դաշտից դուրս գալու ժամանակ։
Նախատեսված է դաշտի արժեքի ստուգելու համար և արժեքից կախված հաշվարկներ կատարելու համար։
Շարահյուսություն
Public Sub Valid(ByVal Rekv As String, ByVal OldValue As Variant)
    ' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| Rekv | Փաստաթղթի դաշտի ներքին անուն (բոլորը մեծատառ)։ | 
| OldValue | Դաշտի նախկին արժեքը։ | 
Նկատառումներ
Եթե դաշտը պարտադիր լրացվող է և արժեքը դատարկ է, ապա իրադարձությունը չի առաջանա։