View/Column նկարագրություն
Դիտելու ձևի սյունակի նկարագրություն
Դիտելու ձևի սյունակները կարող են լինել հիմքային տվյալների աղբյուրի սյունակ, կամ լինել հաշվարկային սյունակ։
Շարահյուսություն
Column {
Name = sName;
Total = nTotal;
Order = nOrder;
AltFont = nAltFont;
Type = sType;
Caption = sCaption;
ECaption = sECaption;
ShowType = sShowType;
Activation = sActivation;
Calculation = sCalculation;
};
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| sName | Դիտելու ձևի սյունակի ներքին անուն, որը կա՛մ համընկնում է տվյալների աղբյուրի սյունակի ներքին անվան հետ, կամ պետք է տրվի հաշվարկման բանաձև։ |
| nTotal | Թվային սյունակների համար միացնում է վերջնական գումարի առկայությունը։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լությամբ արժեքը 0։ |
| nOrder | Սյունակի տեսակավորման հերթական համարը։ Տեսակավորումը կատարվում է առավելագույնը 5 սյունակով։ Դրական արժեքի դեպքում՝ աճման կարգով։ Բացասական արժեքի դեպքում՝ նվազման կարգով։ Օրինակ. եթե 1-ից 5-րդ սյուների վրա տեսակավորումը նշված է 1,-2,3,-4,5 արժեքներ, ապա համապատասխնաբար կտեսակավորվի 1-ին սյունակը աճման կարգով, ապա 2-րդ սյունակը նվազման կարգով, ապա 3-րդ սյունակը աճման կարգով, ապա 4-րդ սյունակը նվազման կարգով, ապա 5-րդ սյունակը աճման կարգով։ |
| nAltFont | Որոշում է սյան տառատեսակը։ 0, 1 կամ 2 արժեք ընդունող։ 0 - Հայերենի տառատեսակ, լռությամբ արժեքը։ 1 - եթե USEALTFONT պարամետրի արժեքը True է, ապա սյունակի համար օգտագործվում է այլընտրանքային (ռուսերեն) տառատեսակ։ 2 - եթե USEALTFONT պարամետրի արժեքը True է և օգտագործողը համակարգ է մուտք գործած անգլերեն լեզվով, ապա սյունակի համար օգտագործվում է այլընտրանքային (ռուսերեն) տառատեսակ։ |
| sType | Հաշվարկային սյունակի համակարգային տիպ։ |
| sShowType | Ցուցադրության ժամանակ համակարգային տիպ։ Եթե տվյալ պարամետրը բացակայում է, ապա օգտագործվում է Type հատկության արժեքը։ Հատկությունը սովորաբար օգտագործում է, եթե արժեքներին համապատասխանող տվյալների տիպը սյունակում ցուցադրության ժամանակ այդքան էլ հարմար չի։ Եթե օրինակ Type=C(150), սակայն շատ դեպքերում բավական է տեսնել տողի սկիզբը, ապա կարելի է սահմանել ShowType=C(32)։ |
| sCaption | Սյունակի անվանում։ Չփոխանցելու դեպքում օգտագործվում է տվյալների աղբյուրի սյունակի անվանումը։ |
| sECaption | Սյունակի անվանումը օտար լեզվով։ Չփոխանցելու դեպքում օգտագործվում է տվյալների աղբյուրի սյունակի անվանումը օտար լեզվով։ |
| sActivation | Սյունակի ցուցադրման բանաձևը։ Չփոխանցելու դեպքում սյունակը միշտ տեսանելի կլինի։ Լրացվում է VBScript-ով։ |
| sCalculation | Հաշվարկային սյունակի հաշվարկի բանաձևը։ Լրացվում է VBScript-ով։ |