Նոր տվյալների աղբյուր ավելացնելու ձեռնարկ
Բովանդակություն
- Բովանդակություն
- Ներածություն
- .as ընդլայնմամբ ֆայլի նկարագրություն
- .cs ընդլայնմամբ ֆայլի նկարագրություն
- Դիտելու ձևի ստեղծում
- Ֆայլերի ներմուծում
Ներածություն
Հնարավորություն է տրվում ընդլայնել 8X-ի սերվիսը, ստեղծելով կազմակերպության սեփական տվյալների աղբյուր։
Ստորև նկաարգրված է այն քայլերը, որոնք յուրահատուկ են կազմակերպության սեփական տվյալների աղբյուր ստեղծելու համար։
Տվյալների աղբյուր ստեղծման հիմնական քայլերը տե՛ս ձեռնարկում։
Տվյալների աղբյուրի նկարագրման համար հարկավոր է ունենալ
- .as ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է DATAնկարագրությունը։
- .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։
Ստեղծված .as և .cs ֆայլերը հարկավոր է ներմուծել տվյալների բազա SysCon գործիքով։
.as ընդլայնմամբ ֆայլի նկարագրություն
.as ֆայլում հարկավոր է սահմանել տվյալների աղբյուրի DATA նկարագրությունը։
DATA տիպի նկարագրության մեջ անհրաժեշտ է ավելացնել .cs ընդլայնմամբ ֆայլի ճանապարհը.
- CSSOURCE - սերվիսային նկարագրությունը պարունակող .cs ընդլայնմամբ ֆայլի ճանապարհը։
- CSSOURCE2 - սերվիսային նկարագրությունը պարունակող CodeGen-ով ձևավորված .cs ընդլայնմամբ ֆայլի ճանապարհը (ոչ պարտադիր)։
Տե՛ս 4X նկարագրությունների տեղափոխման մասնակի ավտոմատացում:
Օրինակ՝
DATA {
  NAME = DSNew;
  CAPTION = "Նոր տվյալների աղբյուր";
  ECAPTION = "New DS";
  PROCESSINGMODE = 1;
  INDICATE = 1;
  CSSOURCE = "DS_NewExample.cs";
  CSSOURCE2 = "DS_NewExample.CodeGen.cs";
};
.cs ընդլայնմամբ ֆայլի նկարագրություն
.cs ֆայլում հարկավոր է նկարագրել սերվերում աշխատող տրամաբանությունը, տե՛ս Տվյալների աղբյուր ձեռնարկի C# դասի սահմանում։
Դիտելու ձևի ստեղծում
Նոր տվյալների աղբյուրի համար դիտելու ձև ստեղծվում է 4X-ի գործիքներով։ Տե՛ս View նկարագրություն։
Ֆայլերի ներմուծում
.as և .cs ընդլայնմամբ ֆայլերը պատրաստ լինելուն պես անհրաժեշտ է SYSCON-ով համապատասխան .as ֆայլը ներմուծել համակարգ։
.as ֆայլում CSSOURCE դաշտի առկայության դեպքում կներմուծվի նաև .cs ֆայլը։