View նկարագրություն
Դիտելու ձևի նկարագրություն
Դիտելու ձևը տվյալների աղբյուրի էկրանին ցույց տալու նկարագրությունն է։ Նրանում սահմանվում են անհրաժեշտ սյուները և լրացուցիչ ֆիլտրման պայմանները։
Մեկ տվյալների աղբյուրը կարող է ունենալ բազմաթիվ դիտելու ձևեր, նախատեսված տարբեր օգտագործողների և աշխատանքային տեղերի համար:
Դիտելու ձևը հաճախ կոչվում է թղթապանակ, քանզի նրա տողերը հիմնականում հանդիսանում են փաստաթղթեր։ Թեև տողերը կարող են փաստաթղթեր չլինել և դիտելու ձևը ցույց տրվի որպես հաշվետվություն։
Շարահյուսություն
View {
Name = sViewName;
Caption = sViewCaption;
ECaption = sViewECaption;
DataSource = sViewSource;
Group = sGroup;
Condition = sCondition;
AllowAddNew = nAllowAddNew;
AllowAccess = nAllowAccess;
AllowCopy = nAllowCopy;
AllowDelete = nAllowDelete;
AllowEdit = nAllowEdit;
AllowEditUDR = nAllowEditUDR;
AllowExport = nAllowExport;
AllowHistory = nAllowHistory;
AllowPrintPreview = nAllowPrintPreview;
AllowSecondEntry = nAllowSecondEntry;
AllowView = nAllowView;
AllowViewDocChildren = nAllowViewDocChildren;
AllowViewDocParents = nAllowViewDocParents;
AllowVisa = nAllowVisa;
ColorColumn = sColorColName;
DisableDocFunctions = nDisableDocFunctions;
DocBased = nDocBased;
HelpContext = nHelpContext;
ShowOnBottom = nShowOnBottom;
SQLSort = nSQLSort;
UnMoveColumnCount = nUnMoveColCount;
UpdateStyle = nUpdateStyle;
UserDefined = nUserDefined;
Doc { = sDocName1; .....; = sDocNameN; };
'Column ...
'ParamValue ...
SCRIPT {
Subs and Functions
};
};
դիտելու ձևի սյուների նկարագրություն
դիտելու ձևի պարամետրերի նկարագրություն
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| sViewName | Դիտելու ձևի ներքին անուն: |
| sViewCaption | Դիտելու ձևի գլխագիր։ |
| sViewECaption | Դիտելու ձևի գլխագիրը օտար լեզվով: |
| sViewSource | Հիմքային տվյալների աղբյուրի ներքին անունը: |
| sGroup | Դիտելու ձևի խումբը: (Ոչ պարտադիր) |
| sCondition | Տվյալների աղբյուրից տողեր ընտրելու ֆիլտրը: Պայմանը հիմնականում գրվում է դիտելու ձևի սյունակների արժեքներից ելնելով։ Հիմնականում օգտագործվում է դիտելու ձևերը դիզայներով ընդլայնելուց։ (Ոչ պարտադիր) |
| nAllowAccess | Դիտելու ձևից փաստաթղթերի իրավասությունների նշանակելու թույլտվություն։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Իմաստալից է միայն թղթապանակների համար: |
| nAllowAddNew | Դիտելու ձևից նոր փաստաթուղթ ավելացնելու թույլատվություն։ 1 կամ 0 արժեքներն ընդունող: Իմաստալից է միայն թղթապանակների համար: լռությամբ արժեք 0։ |
| nAllowCopy | Դիտելու ձևից փաստաթուղթը պատճենելու թույլտվություն։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Միանում է միայն AllowEdit-ի կամ AllowView-ի միացված լինելուց։ Լռությամբ արժեքը 1: |
| nAllowDelete | Դիտելու ձևից փաստատթուղթ ջնջելու թույլատվություն։ 1 կամ 0 արժեքներն ընդունող: Իմաստալից է միայն թղթապանակների համար: Լռությամբ արժեքը 0: |
| nAllowEdit | Դիտելու ձևից փաստաթղթի խմբագրման թույլատվություն։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Իմաստալից է միայն թղթապանակների համար: Լռությամբ արժեքը 0: |
| nAllowEditUDR | Դիտելու ձևից փաստաթղթի ընդլայնված դաշտերի խմբագրման թույլատվություն։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Լռությամբ արժեքը ըստ AllowEdit-ի: |
| nAllowExport | Դիտելու ձևից փաստաթղթի արտահանման թույլատվություն։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Լռությամբ արժեքը 0: Արտահանումը հասանելի է միշտ Փաստաթղթերի արտահանում (ALLOWDOCEXPORT) պարամետրի միացված ժամանակ։ |
| nAllowHistory | Դիտելու ձևից փաստաթղթի պատմության դիտելու թույլատվություն։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Լռությամբ արժեքը 1: |
| nAllowPrintPreview | Դիտելու ձևից փաստաթղթի տպելու ձևի դիտման թույլտվություն։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Լռությամբ արժեքը ըստ AllowView-ի: |
| nAllowSecondEntry | Դիտելու ձևից փաստաթղթի կրկնակի մուտքագրման թույլտվությունը։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Իմաստալից է միայն թղթապանակների համար: Լռությամբ արժեքը 0: |
| nAllowView | Դիտելու ձևից փաստաթղթի դիտելու թույլտվություն։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Իմաստալից է միայն թղթապանակների համար: Լռությամբ արժեքը 0: |
| nAllowViewDocChildren | Դիտելու ձևից ենթափաստաթղթերի դիտման թույլտվությունը։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Լռությամբ արժեքը 1: |
| nAllowViewDocParents | Դիտելու ձևից ծնող փաստաթղթերի դիտման թույլտվություն։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Լռությամբ արժեքը 1: |
| nAllowVisa | Դիտելու ձևից փաստաթղթի վավերացման թույլտվությունը։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Իմաստալից է միայն թղթապանակների համար: Լռությամբ արժեքը 0: Բացի այդ, փաստաթուղթը վավերացնելու համար, անհրաժեշտ են fISN և fFOLDERID սյուների առկայությունը նկարագված DataSource-ում նշված տվյալների աղբյուրում։ |
| sColorColName | Դիտելու ձևի տողը «ներկող» սյան ներքին անունը: Սյան արժեքը պետք է լինի C(3) տիպի, լինի հավերժական (PERMANENT=1;)։ Առաջին նիշը որոշում է թավությունը(bold) (0 կամ 1 արժեք), երկրորդը՝ շեղությունը(italic) (0 կամ 1 արժեք), երրորդը՝ գույնը (0-ից 5 արժեքները՝ դրույթներում նշանակվող գույնի համարը): Օրինակ՝ 001 արժեքը նշանակում է, որ այն թավ և շեղ չէ, և ընտված է 1-ին գույնը դրույթներից: Տվյալ արժեքը ազդում է նաև ցուցակի մոդալ ցուցադրիչ-ի տողի գույնի վրա: Լռությամբ տողը լինում «չներկված»։ |
| nDisableDocFunctions | Դիտելու ձևից փաստաթղթի սեփական գործողությունների հասանելիությունը։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Լռությամբ արժեքը 1: |
| nDocBased | Դիտելու ձևում փաստաթղթեր ունենալը։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Օգտագործվում է այն դեպքում, երբ տվյալների աղբյուրում առկա է fISN սյունակ, բայց կարիք փաստաթղթերի հետ կապվածությունը անջատել։ |
| nHelpContext | Համատեքստի օգնության նույնականացման համարը։ Լռությամբ արժեքը 0։ |
| nShowOnBottom | Դիտելու ձևի միանալուց վերջին տողի ընտրված լինելու հայտանիշ։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Լռությամբ արժեքը 0: |
| nSQLSort | Դիտելու ձևի սյուների տեսակավորման աղբյուրը։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Եթե արժեքը 1 է, ապա դիտելու ձևում տողերը դասավորված կլինեն տվյալների աղբյուրից ստացած հերթականությամբ, 0 արժեքի դեպքում տեսակավորվելու է ըստ սյան վրա դրված ORDER հատկանիշի: Դիտեք նաև |
| nUnMoveColCount | Դիտելու ձևում անշարժ սյուների քանակը։ Անշարժ սյուները հաշվարկվում են դիտման ձևում սյուների նկարագրության հերթականությանը համապատասխան: Լռությամբ արժեքը 0: |
| nUpdateStyle | Դիտելու ձևում փաստաթղթի խմբագրման Ժամանակ դիտելու ձևի թարմացման եղանակը։ 1 արժեքի դեպքում թարմացումը կատարվում է փաստաթղթի ISN-ով։ 0 արժեքի դեպքում կատարվում է ամբողջ թղթապանակի թարմացում։ Լռությամբ արժեքը 1: |
| nUserDefined | Դիտելու ձևի օգտագործողի կողմից սահմանված լինելը։ 1 կամ 0 արժեքներն ընդունող։ Օգտագործողի կողմից սահմանված դիտելու ձևերը թույլատրվում է խմբագրել դիզայներից: Լռությամբ արժեքը 0: |
Doc |
Թվարկվում են այն փաստաթղթերի ներքին անուները, որոնք կարող են ավելացվել տվյալ դիտելու ձևից: Անհրաժեշտ է հիշել, որ դիտելու ձևից փաստաթուղթ ստեղծելու համար պարտադիր պայման է հանդիսանում տվյալ ԱՇՏ-ում նշված փաստաթղթի առկայությունը: |
| Subs and Functions | Նկարագրության սկրիպտային բաժին, որը պարունակում է օգտագործողի կողմից գրված պրոցեդուրաներ և ֆունկցիաներ։ |
Նկատառումներ
Փաստաթղթերի պատճենման ֆունկցիան չի աշխատի այն փաստաթղթերի համար, որոնք թվարկված չեն տվյալ դիտելու ձևում: