Սերվերային մոդուլի նկարագրություն (SERVERSIDEMODULE)
Բովանդակություն
Ներածություն
8X համակարգում տարատեսակ ընդլայնումների և կազմակերպությանը յուրահատուկ սերվերային տրամաբանություն մշակելու համար նկարագրվում է սերվերային մոդուլ։ Հիմնականում օգտագործվում է տպելու ձևերի ընդլայնման նկարագրման համար։
Տե՛ս նաև
8X համակարգում սերվերային մոդուլ նկարագրելու համար հարկավոր է ունենալ
- .as ընդլայնմամբ ֆայլ սկրիպտերում SERVERSIDEMODULE նկարագրությամբ, որը պարունակում է մետատվյալներ ընդլայնման մասին,
- .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։
.as և .cs ընդլայնմամբ ֆայլերը լրացնելուց հետո անհրաժեշտ է .as ընդլայնմամբ ֆայլը ներմուծել համակարգ SYSCON
գործիքի միջոցով, որի արդյունքում կներմուծվի նաև .cs ընդլայնմամբ ֆայլը։
SERVERSIDEMODULE նկարագրություն
SERVERSIDEMODULE {
NAME = ...;
CAPTION = ...;
ECAPTION = ...;
CSSOURCE = ...;
};
Հատկություններ
NAME
Ընդլայնման ներքին անունը։
CAPTION
Ընդլայնման հայերեն անվանումը ANSI կոդավորմամբ։
ECAPTION
Ընդլայնման անգլերեն անվանումը։
CSSOURCE
Ընդլայնող C# ֆայլի հարաբերական ճանապարհը .as ֆայլի նկատմամբ։
Օրինակներ՝
- Եթե extend.as և extend.cs ֆայլերը գտնվում են նույն թղթապանակում, ապա կգրվի
CSSOURCE = "extend.cs";
։ - Եթե extend.as գտվում է “C:\WorkingDir\Scripts\App\extend.as” հասցեում, իսկ extend.cs-ը՝ “C:\WorkingDir\SubFolder1\SubFolder2\extend.as” հասցեում, ապա
CSSOURCE = "..\..\SubFolder1\SubFolder2\extend.cs";
։ - Կամ կլինի գրել ամբողջական ճանապարհը, ինչը խրախուսելի չէ
CSSOURCE = "C:\WoringDir\SubFolder1\SubFolder2\extend.cs";