Բովանդակություն

Ներածություն

Գոյություն ունեցող տպելու ձևանմուշների պարամետրերի հաշվարկի տրամաբանությունը փոփոխելու համար նկարագրվում է տպելու ձևանմուշի ընդլայնում։

8X համակարգում տվյալների աղբյուրի ընդլայնում նկարագրելու համար հարկավոր է ունենալ

  • .as ընդլայնմամբ ֆայլ սկրիպտերում SERVERSIDEMODULE նկարագրությամբ, որը պարունակում է մետատվյալներ ընդլայնման մասին,
  • .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։

.as և .cs ընդլայնմամբ ֆայլերը լրացնելուց հետո անհրաժեշտ է .as ընդլայնմամբ ֆայլը ներմուծել համակարգ SYSCON գործիքի միջոցով, որի արդյունքում կներմուծվի նաև .cs ընդլայնմամբ ֆայլը։

.as ֆայլի նկարագրություն

Տե՛ս

Օրինակ

SERVERSIDEMODULE {Name = MTSIncAEG;
Caption = "Պահեստի մուտքի օրդեր";
ECaption = "Storage input order";
Cssource = MTSIncAEG.cs;
};

C# ֆայլի նկարագրություն

Տպելու ձևանմուշի ընդլայնման համար անհրաժեշտ է սահմանել դաս, որը իրականացնում է ITemplateSubstitutionExtender ինտերֆեյսը և ունի TemplateSubstitutionExtender ատրիբուտը։

Օրինակ

[TemplateSubstitutionExtender]
public class BusTripExtended : ITemplateSubstitutionExtender 

ITemplateSubstitutionExtender ինտերֆեյս

Այս ինտերֆեյսը նախատեսված է տպելու ձևանմուշների ընդլայնման դասերի սահմանման համար։

Մեթոդներ

Calculate

public Task Calculate(TemplateSubstitutionExtenderArgs templateSubstitutionExtenderArgs);

Իրականացնում է տպելու ձևանմուշի ընդլայնման պարամետրերի հաշվարկը։

Պարամետրեր

  • templateSubstitutionExtenderArgs - Տպելու ձևանմուշի պարամետրերը նկարագրող դասը։