Բովանդակություն

DSParser

public static class DSParser

DSParser դասը նախատեսված է 4X-ում նկարագրված տվյալների աղբյուրների նկարագրման հատվածը (Definition) 8X տեղափոխելու համար։
Օգտագործվում է Text Template գործիքի մեջ։
Օգտագործման համար տե՛ս CodeGen : 4X նկարագրությունների տեղափոխման մասնակի ավտոմատացում:

Մեթոդներ

Parse

public static string Parse(
    string configFilePath,
    string filename,
    string dsName,
    string namespaceName,
    string className = "",
    bool generatePublicConstructor = false,
    string conditionalCompilationList = "")

Մեթոդը գեներացնում է տվյալների աղբյուրի 4X-ական նկարագրությանը համարժեք 8X-ական դասերը:

Պարամետրեր

  • configFilePath
    CodeGen.xml-ի ամբողջական ճանապարհը։
    Սովորաբար կանչը փոխանցվում է հետևյալ ձևով՝ this.Host.ResolvePath(@"..\..\CodeGen.xml"), որտեղ ResolvePath ֆունկցիային տրված է CodeGen.xml-ի հարաբերական ճանապարհը ընթացիկ .tt ֆայլի նկատմամբ։

  • filename
    Տվյալների աղբյուրը պարունակող .as ընդլայնմամբ ֆայլի ճանապարհը:

  • dsName
    Տվյալների աղբյուրի ներքին անունը:

  • namespaceName
    Գեներացվող դասի namespace-ի վերջին հատվածը (namespace-ի սկիզբը միշտ ArmSoft.AS8X. է)։

  • className
    Գեներացվող դասի անունը։ Չլրացնելու դեպքում համընկնելու է տվյալների աղբյուրի ներքին անվան հետ՝ dsName։

  • generatePublicConstructor
    Գեներացվող դասի կոնստրուկտորը լինի public, թե private հասանելիությամբ։ Չլրացնելու դեպքում գեներացվում է private հասանելիությամբ կոնստրուկտոր:

  • conditionalCompilationList
    Որոշ տվյալների աղբյուրներ ընդհանուր են մի քանի համակարգերի համար և տարբերվում են միայն գտնվելու տեղով՝ namespace-ով։ Նույն դասը 2 տեղ չգրելու համար անհրաժեշտ է այն տեղադրել Tfs-ում ընդհանուր հասանելիության թղթապանակում և լինկով միացնել անհրաժեշտ պրոյեկտներում, իսկ conditionalCompilationList-ում գրել այն պրոյեկտների անունները, որոնց լինկով միացվելու է դասը։ Պրոյեկտների անունները անհրաժեշտ է իրարից անջատել ստորակետերով։