IAttachmentService սերվիս
Բովանդակություն
Ներածություն
IAttachmentService դասը նախատեսված է փաստաթղթին կցված ֆայլերի հետ աշխատանքը ապահովելու համար։
Փաստաթղթին կարելի է կցել ֆայլ կամ ֆայլի հղում։ Կցվող ֆայլերը գրանցվում են տվյալների պահոցի DOCSATTACH աղյուսակում։ Փաստաթղթին ֆայլ կցելիս կամ եղած ֆայլը թարմացնելիս տվյալների պահոցում գրանցվում են նաև փոփոխման ամսաթիվը, փոփոխող օգտագործողի և համակարգչի տվյալները։
Փաստաթղթին կարելի է կցել առավելագույնը 10 մբ ծավալով ֆայլ։
Մեթոդներ
Add
public Task<AttachmentModel> Add(AttachmentAddModel attachment)
Կցում է ֆայլը փաստաթղթին, գրանցում տվյալների պահոցի DOCSATTACH աղյուսակում և վերադարձնում կցված ֆայլի տվյալները։ Տվյալների պահոցում գրանցվում են նաև ավելացման ամսաթիվը, կատարողի և համակարգչի տվյալները։
Փաստաթղթին կարելի է կցել առավելագույնը 10 մբ ծավալով ֆայլ։
Տե՛ս օրինակը։
Պարամետրեր
attachment
- Կցվող ֆայլի տվյալներ՝ փաստաթղթի ISN, ֆայլի անուն, նույնականացուցիչ, մեկնաբանություն, կցման ձև։
ChangeComment
public Task<AttachmentModel> ChangeComment(AttachmentCommentModel attachment)
Փոխում է փաստաթղթին կցված ֆայլի մեկնաբանությունը և վերադարձնում կցված ֆայլի տվյալները։ Տվյալների պահոցում գրանցվում են նաև փոփոխման ամսաթիվը, փոփոխությունը կատարողի և համակարգչի տվյալները։
Պարամետրեր
attachment
- Մեկնաբանությունը փոփոխման տվյալներ՝ փաստաթղթի ISN, ֆայլի անուն, մեկնաբանություն։
Delete
public Task Delete(int isn, string fileName)
Հեռացնում է փաստաթղթին կցված ֆայլը՝ ըստ ֆայլի անվան և փաստաթղթի ներքին նույնականացման համարի (ISN)։
Պարամետրեր
isn
- Փաստաթղթի ներքին նույնականացման համար։fileName
- Ֆայլի անունը՝ ներառյալ ֆայլի ընդլայնումը։
DeleteAll
public Task DeleteAll(int isn)
Հեռացնում է փաստաթղթին կցված բոլոր ֆայլերը։
Պարամետրեր
isn
- Փաստաթղթի ներքին նույնականացման համար։
Get
public Task<AttachmentModel> Get(int isn, string fileName)
Վերադարձնում է փաստաթղթին կցված ֆայլի տվյալները՝ ըստ ֆայլի անվան և փաստաթղթի ներքին նույնականացման համարի (ISN)։
Պարամետրեր
isn
- Փաստաթղթի ներքին նույնականացման համար։fileName
- Ֆայլի անունը՝ ներառյալ ֆայլի ընդլայնումը։
GetAll
public Task<List<AttachmentModel>> GetAll(int isn)
Վերադարձնում է փաստաթղթին կցված բոլոր ֆայլերի տվյալները։
Պարամետրեր
isn
- Փաստաթղթի ներքին նույնականացման համար։
GetContent
public Task<StorageInfo> GetContent(int isn, string fileName)
Բեռնում է փաստաթղթին կցված ֆայլի պարունակությունը տվյալների պահոցից և պահում սերվերային պահոցում ընթացիկ սեսսիայի կոնտեյներում։
Վերադարձնում է ֆայլի նույնականացուցիչը սերվերային պահոցում։
Պարամետրեր
isn
- Փաստաթղթի ներքին նույնականացման համար։fileName
- Կցված ֆայլի անունը՝ ներառյալ ֆայլի ընդլայնումը։
UpdateContent
public Task<DateTime> UpdateContent(AttachmentContentModel attachmentContent)
Փոխում է փաստաթղթին կցված ֆայլի պարունակությունը:
Փաստաթղթին կարելի է կցել առավելագույնը 10 մբ ծավալով ֆայլ։
Տե՛ս օրինակը։
Պարամետրեր
attachment
- Կցված ֆայլի պարունակության փոփոխման տվյալներ՝ փաստաթղթի ISN, ֆայլի անունը, նոր պարունակությամբ ֆայլի նույնականացուցիչը սերվերային պահոցում։
Copy
public Task Copy(int copyFromISN, int copyToISN, bool updateExisted = true)
Պատճենում է տրված փաստաթղթի կցված ֆայլերը մեկ այլ փաստաթղթի մեջ։
Պարամետրեր
copyFromISN
- Փաստաթղթի ներքին նույնականացման համար, որից պետք է պատճենվեն կցված ֆայլերը:copyToISN
- Փաստաթղթի ներքին նույնականացման համար, որտեղ պետք է պատճենվեն կցված ֆայլերը:updateExisted
-copyToISN
ներքին նույնականացման համարով փաստաթղթին կցված ֆայլերի առկայության դեպքում ֆայլերի վերագրանցման հայտանիշ։