Դասը պարունակում է փաստաթղթին կցված ֆայլի տվյալները։

Օգտագործվում է IAttachmentServiceGet, GetAll մեթոդներով փաստաթղթին կցված ֆայլերի տվյալները վերադարձնելիս, Add, ChangeComment մեթոդների կանչի արդյունքում ստեղծված կցված ֆայլի տվյալները վերադարձնելու համար։

public class AttachmentModel 
{
    public string FileName { get; set; }
    public string Comment { get; set; }
    public AttachmentTypes Type { get; set; }
    public string Username { get; set; }
    public DateTime? LastModifiedDate { get; set; }
    public string ComputerName { get; set; }
    public int Size { get; set; }
}
  • FileName - Կցված ֆայլի անունը՝ ներառյալ ընդլայնումը։
  • Comment - Կցված ֆայլի մեկնաբանություն։
  • Type - Կցված ֆայլի ձևը (ֆայլ կամ հղում)։
  • Username - Կցված ֆայլում վերջին փոփոխություն կատարած օգտագործողի համար (կոդ)։
  • LastModifiedDate - Կցված ֆայլում վերջին փոփոխության ամսաթիվը/ժամանակ։
  • ComputerName - Համակարգչի անունը, որից կատարվել է կցված ֆայլում վերջին փոփոխությունը։
  • Size - Կցված ֆայլի չափը բայթերով։