Բովանդակություն

Ներածություն

FolderService դասը նախատեսված է FOLDERS աղյուսակից թղթապանակի տարրերի հետ աշխատանքը ապահովելու համար։

Աղյուսակում գրանցման համար օգտագործվում է IDocumentService.StoreInFolder ֆունկցիայով։

Մեթոդներ

Exists

public Task<bool> Exists(string folderId);

Ստուգում է որևէ տարրի առկայությունը տվյալների պահոցի FOLDERS աղյուսակում։

Պարամետրեր

  • folderId - Թղթապանակի ներքին անունը։

GetElement

public Task<FolderElement> GetElement(string folderId, int isn);

Վերադարձնում է թղթապանակի տարրը՝ ըստ թղթապանակի ներքին անվան և փաստաթղթի ներքին նույնականացման համարի։

Տարրի առկա չլինելու դեպքում վերադարձնում է null։

Պարամետրեր

  • folderId - Թղթապանակի ներքին անունը։
  • isn - Թղթապանակում գրանցված փաստաթղթի ներքին նույնականացման համարը։

GetElement

public Task<FolderElement> GetElement(string folderId, string key, bool noLock = false);

Վերադարձնում է թղթապանակի տարրը՝ ըստ թղթապանակի ներքին անվան և բանալու։

Տարրի առկա չլինելու դեպքում վերադարձնում է null։

Պարամետրեր

  • folderId - Թղթապանակի ներքին անունը։
  • key - Տարրի բանալին թղթապանակում։
  • noLock - Թղթապանակի տարրը վերադարձնող Sql հարցման NOLOCK (READUNCOMMITTED) ռեժիմով կատարման հայտանիշ։

GetElements

public Task<List<FolderElement>> GetElements(string folderID);

Վերադարձնում է թղթապանակի բոլոր տարրերը:

Պարամետրեր

  • folderID - Թղթապանակի ներքին անունը։

GetElements

public Task<List<FolderElement>> GetElements(string folderID, List<string> keys);

Վերադարձնում է թղթապանակի նշված բանալիներով տարրերը:

Պարամետրեր

  • folderID - Թղթապանակի ներքին անունը։
  • keys - Թղթապանակի տարրերի բանալիների ցուցակ։

GetISN

public Task<int> GetISN(string folderId, string key);

Վերադարձնում է թղթապանակում գրանցված փաստաթղթի ներքին նույնականացման համարը՝ ըստ թղթապանակի ներքին անվան և բանալու։

Տարրի առկա չլինելու դեպքում վերադարձնում է -1։

Պարամետրեր

  • folderId - Թղթապանակի ներքին անունը։
  • key - Տարրի բանալին թղթապանակում։