Բովանդակություն

Ներածություն

Համակարգում նկարագրվում են պարամետրեր, որոնց միջոցով հնարավոր է սահմանել օգտագործողների որոշ իրավասություններ, ծրագրի կարգավորումներ։ Պարամետրերի արժեքները կարող են լինել համակարգային տիպի։
Պարամետրի արժեքը կարող է պահվել մեկը, կամ ըստ օգտագործողի կտրվածքի՝ այս դեպքում ամեն օգտագործող կարող է ունենալ պարամետրի սեփական արժեքը։
Համակարգային պարամետրերը պահվում են տվյալների պահոցի PARAMS աղյուսակում։ Ըստ օգտագործողի արժեքները պահվում են USERPARAMS աղյուսակում:
Համակարգային պարամետրերը ստեղծվում են տեքստային ֆայլով ներմուծման միջոցով։

Բացի համակարգային պարամետրերից առկա են նաև ժամանակագրական պարամետրեր։ Արժեքներ պահվում են ըստ ամսաթվի, և մեկ օրվա ընթացքում կարող է գրանցվել մի քանի արժեք։
Պարամետրերի արժեքները կարող են լինել միայն տողային։ Ժամանակագրական պարամետրերը պահվում են տվյալների պահոցի HIPAR աղյուսակում։

ՀԾ-Բանկի, ՀԾ-Ձեռնարկության և ՀԾ-Աշխատավարձի պրոյեկտներում առկա են բազային IParametersService-ի ժառանգ դասեր (BankParametersService, EnterpriseParametersService, WagesParametersService), որոնցում առկա են խիստ տիպիզացված մեթոդներ պարամետրերի արժեքները ստանալու համար։

Մեթոդներ

DefaultBranch

public Task<string> DefaultBranch()

Վերադարձնում է DEFBRANCH ներքին անունով տող տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս ընթացիկ օգտագործողի համար առաջարկվող գրասենյակի կոդը։

DefaultBranch

public Task<string> DefaultBranch(short suid)

Վերադարձնում է DEFBRANCH ներքին անունով տող տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս suid ներքին համարով օգտագործողի համար առաջարկվող գրասենյակի կոդը։

Պարամետրեր

  • suid - Օգտագործողի ներքին համար (կոդ)։

Exists

public bool Exists(string paramId)

Ստուգում է համակարգային պարամետրի գոյությունը՝ ըստ պարամետրի ներքին անվան։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id)։

ExistsHiPar

public Task<bool> ExistsHiPar(string paramID, 
                              DateTime date, 
                              bool softGet, 
                              string searchValue = null)

Ստուգում է ժամանակագրական պարամետրի նշանակված արժեքի առկայությունը:

Պարամետրեր

  • paramID - Պարամետրի ներքին անուն (id)։
  • date - Պարամետրի որոնման ամսաթիվ։
  • softGet - true արժեքի դեպքում մեթոդը ստուգում է date ամսաթվի դրությամբ պարամետրի որևէ արժեքի նշանակված լինելը, հակառակ դեպքում՝ միմիայն date ամսաթվին նշանակված արժեքի գոյությունը։
  • searchValue - Փոխանցված լինելու դեպքում որոնում է այդ արժեքը։

GetBooleanValue

public Task<bool> GetBooleanValue(string paramId)

Վերադարձնում է տրամաբանական տիպի պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id):

GetBooleanValue

public Task<bool> GetBooleanValue(string paramId, short suid)

Վերադարձնում է տրամաբանական տիպի պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id)։
  • suid - Օգտագործողի ներքին համար (կոդ)։

GetDateTimeValue

public Task<DateTime?> GetDateTimeValue(string paramId)

Վերադարձնում է ամսաթիվ տիպի (DATE, DATELONG) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id)։

GetDateTimeValue

public Task<DateTime?> GetDateTimeValue(string paramId, short suid)

Վերադարձնում է ամսաթիվ տիպի (DATE, DATELONG) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id)։
  • suid - Օգտագործողի ներքին համար (կոդ)։

GetDecimalValue

public Task<decimal> GetDecimalValue(string paramId)

Վերադարձնում է կոտորակային թիվ տիպի (N, NP, SUMMA, SUMMAP) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id)։

GetDecimalValue

public Task<decimal> GetDecimalValue(string paramId, short suid)

Վերադարձնում է կոտորակային թիվ տիպի (N, NP, SUMMA, SUMMAP) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id):
  • suid - Օգտագործողի ներքին համար (կոդ)։

GetDescriptor

public Descriptor GetDescriptor(string paramId)

Վերադարձնում է համակարգային պարամետրի նկարագրությունը:

Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id)։

GetDetailedDescription

public Task<string> GetDetailedDescription(string paramId)

Վերադարձնում է պարամետրի մանրամասն նկարագրությունը։

Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id)։

GetHiPar

public Task<(string Value, DateTime? SoftDate)> GetHiPar(
    string paramID, DateTime date, bool softGet, string exceptionMessage = "", 
    bool notThrowExeption = false, DateTime? maxCreationDate = null)

Վերադարձնում է ժամանակագրական պարամետրի արժեքը և նշանակման ամսաթիվը։

Պարամետրեր

  • paramID - Պարամետրի ներքին անուն (id)։
  • date - Պարամետրի որոնման ամսաթիվ։
  • softGet - true արժեքի դեպքում մեթոդը ստուգում է date ամսաթվի դրությամբ պարամետրի որևէ արժեքի նշանակված լինելը, հակառակ դեպքում՝ միմիայն date ամսաթվին նշանակված արժեքի գոյությունը։
  • exceptionMessage - Արժեքի չգտնելու դեպքում ցույց տրվող սխալի հաղորդագրությունը: Եթե արժեք տրված չէ, ապա կառաջանա ստանդարտ սխալի հաղորդագրություն։
  • notThrowExeption - true արժեքի դեպքում տվյալների պահոցում պարամետրի արժեքի բացակայության դեպքում վերադարձնում է դատարկ տող, հակառակ դեպքում առաջացնում է սխալ։
  • maxCreationDate - Փոխանցված լինելու դեպքում մեթոդը փնտրում է արժեք, որի նշանակման ամսաթիվը չի գերազանցում փոխանցված ամսաթիվը:

GetIntegerValue

public Task<int> GetIntegerValue(string paramId)

Վերադարձնում է ամբողջ թիվ տիպի (N, NP) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id):

GetIntegerValue

public Task<int> GetIntegerValue(string paramId, short suid)

Վերադարձնում է ամբողջ թիվ տիպի (N, NP) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id):
  • suid - Օգտագործողի ներքին համար (կոդ)։

GetShortValue

public Task<short> GetShortValue(string paramId)

Վերադարձնում է կարճ ամբողջ թիվ տիպի (N, NP) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id):

GetShortValue

public Task<short> GetShortValue(string paramId, short suid)

Վերադարձնում է կարճ ամբողջ թիվ տիպի (N, NP) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id):
  • suid - Օգտագործողի ներքին համար (կոդ)։

GetStringValue

public Task<string> GetStringValue(string paramId)

Վերադարձնում է տող տիպի (C, CH, FOLDER, AMACC, TREE, FULLTREE, PATH, FILE) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id):

GetStringValue

public Task<string> GetStringValue(string paramId, short suid)

Վերադարձնում է տող տիպի (C, CH, FOLDER, AMACC, TREE, FULLTREE, PATH, FILE) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id):
  • suid - Օգտագործողի ներքին համար (կոդ)։

GetTimeSpanValue

public Task<TimeSpan> GetTimeSpanValue(string paramId)

Վերադարձնում է ժամ տիպի (TIME, TIMELONG) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id):

GetTimeSpanValue

public Task<TimeSpan> GetTimeSpanValue(string paramId, short suid)

Վերադարձնում է ժամ տիպի (TIME, TIMELONG) պարամետրի արժեքը՝ ըստ պարամետրի ներքին անվան և օգտագործողի համարի։
Տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • paramId - Պարամետրի ներքին անուն (id):
  • suid - Օգտագործողի ներքին համար (կոդ)։

OperEnd

public Task<DateTime> OperEnd()

Վերադարձնում է OPEREND ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս գործառնական ժամանակահատվածի վերջի ամսաթիվը ընթացիկ օգտագործողի համար։

OperEnd

public Task<DateTime> OperEnd(short suid)

Վերադարձնում է OPEREND ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս գործառնական ժամանակահատվածի վերջի ամսաթիվը suid ներքին համարով օգտագործողի համար։

Պարամետրեր

  • suid - Օգտագործողի ներքին համար (կոդ)։

OPERHOLIDAYS

public Task<bool> OPERHOLIDAYS()

Վերադարձնում է OPERHOLIDAYS ներքին անունով տրամաբանական տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս, արդյոք բաց գործառնական ժամանակահատվածում հանգստյան օրերի արգելումը ակտիվ է։

OperStart

public Task<DateTime> OperStart()

Վերադարձնում է OPERSTART ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս գործառնական ժամանակահատվածի սկզբի ամսաթիվը ընթացիկ օգտագործողի համար։

OperStart

public Task<DateTime> OperStart(short suid)

Վերադարձնում է OPERSTART ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս գործառնական ժամանակահատվածի սկզբի ամսաթիվը suid ներքին համարով օգտագործողի համար։

Պարամետրեր

  • suid - Օգտագործողի ներքին համար (կոդ)։

REPEND

public Task<DateTime> REPEND()

Վերադարձնում է REPEND ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս հաշվետու ժամանակահատվածի վերջի ամսաթիվը ընթացիկ օգտագործողի համար։

REPEND

public Task<DateTime> REPEND(short suid)

Վերադարձնում է REPEND ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս հաշվետու ժամանակահատվածի վերջի ամսաթիվը suid ներքին համարով օգտագործողի համար։

Պարամետրեր

  • suid - Օգտագործողի ներքին համար (կոդ)։

REPSTART

public Task<DateTime> REPSTART()

Վերադարձնում է REPSTART ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս հաշվետու ժամանակահատվածի սկզբի ամսաթիվը ընթացիկ օգտագործողի համար։

REPSTART

public Task<DateTime> REPSTART(short suid)

Վերադարձնում է REPSTART ներքին անունով ամսաթիվ տիպի պարամետրի արժեքը, որը ցույց է տալիս հաշվետու ժամանակահատվածի սկզբի ամսաթիվը suid ներքին համարով օգտագործողի համար։

Պարամետրեր

  • suid - Օգտագործողի ներքին համար (կոդ)։

SetHiPar

public Task SetHiPar(string parID, DateTime changeDate, 
                     int isn, string newValue, 
                     string errMsg = "", DateTime? creationDate = null)

Գրանցում է ժամանակագրական պարամետրի նոր արժեք տրված ամսաթվով:

Պարամետրեր

  • parID - Պարամետրի ներքին անուն (id)։
  • changeDate - Նոր արժեքի նշանակման ամսաթիվ։
  • isn - Նոր արժեքը նշանակող հիմքային փաստաթղթի ներքին նույնականացման համար։
  • newValue - Նոր արժեք։
  • errMsg - Կրկնվող տվյալների առկայության դեպքում ցույց տրվող սխալի հաղորդագրություն: Եթե արժեք տրված չէ, ապա կառաջանա ստանդարտ սխալի հաղորդագրություն։ Կրկնությունը ստուգվում է ըստ պարամետրի ներքին անվան, արժեքի նշանակման ամսաթվի և հիմքային փաստաթղթի (parID, changeDate, isn
  • creationDate - Արժեքի ստեղծման ամսաթիվ։

SetValue

public Task SetValue(string name, object value)

Փոխում է համակարգային պարամետրի արժեքը։
Նոր արժեքի և պարամետրի տիպի անհամապատասխանության դեպքում առաջանում է սխալ։
Պարամետրի սահմանված չլինելու դեպքում առաջանում է սխալ։

Պարամետրեր

  • name - Պարամետրի ներքին անուն (id)։
  • value - Վերագրվող արժեք։

SetValueWithAdditionalConnection

public Task SetValueWithAdditionalConnection(string name, object value)

Փոխում է համակարգային պարամետրի արժեքը լրացուցիչ sql միացման միջոցով։