Համակարգային տիպեր
Բովանդակություն
- Ներածություն
- AmAccFieldType
- AmountFieldType
- AmountPositiveFieldType
- BooleanFieldType
- CHFieldType
- DateFieldType
- FileFieldType
- FolderFieldType
- NumericFieldType
- NumericPositiveFieldType
- NumPairFieldType
- PathFieldType
- StringFieldType
- TimeFieldType
- TreeFieldType
Ներածություն
Համակարգում սահմանված են ներքին տիպեր, որոնք հնարավորություն են տալիս սահմանափակել լրացվող արժեքի երկարությունը, լրացվող արժեքների բազմությունը, …։
Համակարգային տիպերը օգտագործվում են
- փաստաթղթերի մուտքագրվող դաշտերի տիպերի որոշման համար,
- տվյալների աղբյուրների սյունակների և պարամետրերի տիպերի որոշման համար,
- և այլ տեղերում։
AmAccFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված AmAcc համակարգային տիպի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը string-ն է:
Տիպի նոր օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի AmAcc հատկությունը։
Օրինակ
AmAccFieldType accounting = FieldTypeProvider.AmAcc;
AmountFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված Summa համակարգային տիպի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը decimal-ն է։
Տիպի նոր օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի Amount հատկությունը։
Օրինակ
AmountFieldType summa = FieldTypeProvider.Amount;
AmountPositiveFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված SummaP համակարգային տիպի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը decimal-ն է։
Տիպի նոր օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի AmountPositive հատկությունը։
Օրինակ
AmountPositiveFieldType investmentAmount = FieldTypeProvider.AmountPositive;
BooleanFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված Boolean համակարգային տիպի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը bool-ն է։
Տիպի նոր օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի Boolean հատկությունը։
Օրինակ
BooleanFieldType isConfirmed = FieldTypeProvider.Boolean;
CHFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված Ch() համակարգային տիպի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը string-ն է:
Տիպի նոր օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի GetCHFieldType մեթոդը։
Օրինակ
// STDCOM ներքին անունով թղթապանակից առավելագույն 3 երկարություն ունեցող էլեմենտները ներկայացնող CHFieldType դասի օբյեկտ
CHFieldType stdCom = FieldTypeProvider.GetCHFieldType("STDCOM", 3));
DateFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված Date և DateLong համակարգային տիպերի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը DateTime-ն է։
Date տիպի օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի Date հատկությունը, իսկ DateLong տիպի օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի DateLong հատկությունը։
Օրինակ
DateFieldType startDate = FieldTypeProvider.Date;
DateFieldType endDate = FieldTypeProvider.DateLong;
FileFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված File համակարգային տիպի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը string-ն է:
Տիպի նոր օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի File հատկությունը։
FolderFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված Folder() համակարգային տիպի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը string-ն է:
Տիպի նոր օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի GetFolderFieldType մեթոդը։
Օրինակ
// ACC ներքին անունով թղթապանակի 11 երկարությամբ կոդ ունեցող տարրերը ներկայացնող FolderFieldType դասի օբյեկտի ստեղծում
FolderFieldType folder = Provider.GetFolderFieldType("ACC", 11));
NumericFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված N() համակարգային տիպի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը 5-ից փոքր երկարությամբ, կոտորակային մաս չունեցող արժեքների համար short-ն է, 5-ից 10 երկարությամբ, կոտորակային մաս չունեցող արժեքների համար int-ն է, հակառակ դեպքում decimal-ն է։
Տիպի նոր օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի GetNumericFieldType մեթոդը։
Օրինակ
// առավելագունը 10 երկարությամբ և կոտորակային մաս չունեցող NumericFieldType դասի օբյեկտի ստեղծում
NumericFieldType isn = FieldTypeProvider.GetNumericFieldType(10, 0);
// առավելագունը 10 երկարությամբ և 2 երկարությամբ կոտորակային մաս ունեցող NumericFieldType դասի օբյեկտի ստեղծում
NumericFieldType number = FieldTypeProvider.GetNumericFieldType(7, 2);
NumericPositiveFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված NP() համակարգային տիպի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը 5-ից փոքր երկարությամբ, կոտորակային մաս չունեցող արժեքների համար short-ն է, 5-ից 10 երկարությամբ, կոտորակային մաս չունեցող արժեքների համար int-ն է, հակառակ դեպքում decimal-ն է։
Տիպի նոր օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի GetNumericPositiveFieldType մեթոդը։
Օրինակ
// առավելագունը 10 երկարությամբ և կոտորակային մաս չունեցող NumericPositiveFieldType դասի օբյեկտի ստեղծում
NumericPositiveFieldType isn = FieldTypeProvider.GetNumericPositiveFieldType(10, 0);
// առավելագունը 10 երկարությամբ և 2 երկարությամբ կոտորակային մաս ունեցող NumericPositiveFieldType դասի օբյեկտի ստեղծում
NumericPositiveFieldType number = FieldTypeProvider.GetNumericPositiveFieldType(7, 2);
NumPairFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված NumPair() համակարգային տիպի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը string-ն է:
Տիպի նոր օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի GetNumPairFieldType մեթոդը։
Օրինակ
NumPairFieldType period = FieldTypeProvider.GetNumPairFieldType(
FieldTypeProvider.GetNumericPositiveFieldType(3, 0),
FieldTypeProvider.GetNumericPositiveFieldType(4, 0),
"ամիս , օր , months , days".ToArmenianANSI()));
PathFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված Path համակարգային տիպի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը string-ն է:
Տիպի նոր օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի Path հատկությունը։
Օրինակ
PathFieldType path = FieldTypeProvider.Path;
StringFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված C() համակարգային տիպի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը string-ն է:
Տիպի նոր օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի GetStringFieldType մեթոդը։
Օրինակ
// առավելագույն 50 երկարությամբ StringFieldType դասի օբյեկտի ստեղծում
StringFieldType name = FieldTypeProvider.GetStringFieldType(50);
TimeFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված Time և TimeLong համակարգային տիպերի համարժեքը 8x-ում։ Համարժեքը c#-ական ներդրված տիպը DateTime-ն է։
Time տիպի օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի Time հատկությունը, իսկ TimeLong տիպի օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի TimeLong հատկությունը։
Օրինակ
TimeFieldType creationTime = FieldTypeProvider.Time;
TimeFieldType checkTime = FieldTypeProvider.TimeLong;
TreeFieldType
Հանդիսանում է 4x-ում նկարագրված Tree() և FullTree() համակարգային տիպերի համարժեքը 8x-ում։ Համարժեք c#-ական ներդրված տիպը string-ն է:
Տիպի նոր օբյեկտ ստեղծելու համար անհրաժեշտ է կանչել FieldTypeProvider ստատիկ դասի GetTreeFieldType
մեթոդը։
// USERS ներքին անունով TreeFieldType դասի օբյեկտի ստեղծում
TreeFieldType users = FieldTypeProvider.GetTreeFieldType("USERS");
// PARGROUP ներքին անունով FullTree տիպի TreeFieldType դասի օբյեկտի ստեղծում
TreeFieldType groups = FieldTypeProvider.GetTreeFieldType("PARGROUP", true);