RODocumentService սերվիս
Բովանդակություն
Ներածություն
RODocumentService դասը նախատեսված է RODocument տիպի փաստաթղթերը տվյալների պահոցից բեռնելու, քեշում պահելու և քեշից կարդալու համար։
Մեթոդներ
ClearCache
public void ClearCache()
Հեռացնում է բոլոր փաստաթղթերը քեշից։
Load
public Task<RODocument> Load(int isn,
bool loadGrids = false,
bool throwExceptionIfDeleted = true,
bool lookInArc = true)
Բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի։
Վերադարձնում է քեշավորվող փաստաթղթի օբյեկտը, եթե հայտնաբերվել է։ Եթե չի հայտնաբերվել առաջացնում է սխալ կամ վերադարձնում է null կախված throwExceptionIfDeleted պարամետրից։
Պարամետրեր
isn
- Բեռնվող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։loadGrids
- Փաստաթղթի աղյուսակների բեռնման հայտանիշ։throwExceptionIfDeleted
- Պահանջվող փաստաթղթի հեռացված լինելու դեպքում սխալի գեներացման հայտանիշ։lookInArc
- Արխիվացված փաստաթղթի բեռնման հայտանիշ։ true արժեքի դեպքում փաստաթուղթը հիմնական պահոցում չգտնելու դեպքում փորձում է բեռնել նաև արխիվային տվյալների պահոցից։
Load
public Task<RODocument> Load(int isn,
bool loadGrids = true,
bool throwExceptionIfDeleted = true,
bool lookInArc = true,
bool loadImagesAndMemos = false)
Բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի։
Վերադարձնում է քեշավորվող փաստաթղթի օբյեկտը, եթե հայտնաբերվել է։ Եթե չի հայտնաբերվել առաջացնում է սխալ կամ վերադարձնում է null կախված throwExceptionIfDeleted պարամետրից։
Պարամետրեր
isn
- Բեռնվող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։loadGrids
- Փաստաթղթի աղյուսակների բեռնման հայտանիշ։throwExceptionIfDeleted
- Պահանջվող փաստաթղթի հեռացված լինելու դեպքում սխալի գեներացման հայտանիշ։lookInArc
- Արխիվացված փաստաթղթի բեռնման հայտանիշ։ true արժեքի դեպքում փաստաթուղթը հիմնական պահոցում չգտնելու դեպքում փորձում է բեռնել նաև արխիվային տվյալների պահոցից։loadImagesAndMemos
- Փաստաթղթի նկարների ու մեծ մուտքագրման դաշտերի (մեմո) բեռնման հայտանիշ։
Load
public Task<T> Load<T>(int isn,
bool loadGrids = true,
bool throwExceptionIfDeleted = true,
bool lookInArc = true,
bool loadImagesAndMemos = false) where T : RODocument, new()
Բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի։
Վերադարձնում է փաստաթղթի օբյեկտը, եթե հայտնաբերվել է։ Եթե չի հայտնաբերվել առաջացնում է սխալ կամ վերադարձնում է null կախված throwExceptionIfDeleted պարամետրից։
Պարամետրեր
T
- Վերադարձնում է փաստաթղթի նկարագրված դաս 8X-ում, RODocument դասի ժառանգ։isn
- Բեռնվող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։loadGrids
- Փաստաթղթի աղյուսակների բեռնման հայտանիշ։throwExceptionIfDeleted
- Պահանջվող փաստաթղթի հեռացված լինելու դեպքում սխալի գեներացման հայտանիշ։lookInArc
- Արխիվացված փաստաթղթի բեռնման հայտանիշ։ true արժեքի դեպքում փաստաթուղթը հիմնական պահոցում չգտնելու դեպքում փորձում է բեռնել նաև արխիվային տվյալների պահոցից։loadImagesAndMemos
- Փաստաթղթի նկարների ու մեծ մուտքագրման դաշտերի (մեմո) բեռնման հայտանիշ։
Load
public Task<Dictionary<int, RODocument>> Load(IEnumerable<int> isnList)
Բեռնում է նշված ներքին նույնականացման համարներով փաստաթղթերը հիմնական տվյալների պահոցից՝ առանց աղյուսակների բեռնման և արխիվային տվյալների ստուգման:
Վերադարձնում է միայն այն քեշավորվող փաստաթղթերի բազմությունը, որոնք գտնվել են տվյալների պահոցում։ Վերադարձվող Dictionary-ում բանալին փաստաթղթի ISN-ն է, իսկ արժեքը՝ քեշավորվող փաստաթուղթը։
Պարամետրեր
isnList
- Փաստաթղթերի ներքին նույնականացման համարների ցուցակ։
LookUpInCache
public async Task<T> LookUpInCache<T>(int isn, TimeSpan checkAfter,
Ref<bool> isRefreshed = null,
bool lookInArc = true) where T : RODocument, new()
Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի և վերադարձնում։ Քեշում բացակայության դեպքում բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից, ավելացնում քեշում և վերադարձնում։
Պարամետրեր
T
- Վերադարձնում է փաստաթղթի նկարագրված դաս 8X-ում, RODocument դասի ժառանգ։isn
- Փնտրվող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։checkAfter
- Եթե քեշում պարունակվող փաստաթղթի թարմության վերջին ստուգումից անցել է ավելի շատ ժամանակ, քան նշված է այս պարամետրում, ապա ստուգվում է փաստաթղթի թարմությունը։ Եթե քեշում պարունակվող փաստաթղթի timestamp-ը չի համընկնում տվյալների պահոցում գրանցված timestamp-ի հետ, ապա փաստաթուղթը բեռնում է տվյալների պահոցից, ավելացվում քեշում և վերադարձվում, հակառակ դեպքում վերադարձնում է քեշում առկա փաստաթուղթը։isRefreshed
- Ցույց է տալիս, արդյոք մեթոդի կանչի արդյունքում փաստաթուղթը բեռնվել է տվյալների պահոցից և թարմացվել քեշում, թե ոչ։lookInArc
- Արխիվացված փաստաթղթի բեռնման հայտանիշ։ true արժեքի դեպքում փաստաթուղթը հիմնական պահոցում չգտնելու դեպքում փորձում է բեռնել նաև արխիվային տվյալների պահոցից, եթե այնտեղ նույնպես փաստաթութը առկա չէ, առաջանում է սխալ։
LookUpInCache
public Task<T> LookUpInCache<T>(string folder, string key,
TimeSpan checkAfter,
Ref<bool> isRefreshed = null) where T : RODocument, new()
Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անվան և թղթապանակի տարրի կոդի և վերադարձնում։ Քեշում բացակայության դեպքում բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից, ավելացնում քեշում և վերադարձնում։
Պարամետրեր
T
- Վերադարձնում է փաստաթղթի նկարագրված դաս 8X-ում, RODocument դասի ժառանգ։folderID
- Փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անունը։folderKey
- Թղթապանակի տարրի կոդը։checkAfter
- Եթե քեշում պարունակվող փաստաթղթի թարմության վերջին ստուգումից անցել է ավելի շատ ժամանակ, քան նշված է այս պարամետրում, ապա ստուգվում է փաստաթղթի թարմությունը։ Եթե քեշում պարունակվող փաստաթղթի timestamp-ը չի համընկնում տվյալների պահոցում գրանցված timestamp-ի հետ, ապա փաստաթուղթը բեռնում է տվյալների պահոցից, ավելացվում քեշում և վերադարձվում, հակառակ դեպքում վերադարձնում է քեշում առկա փաստաթուղթը։isRefreshed
- Ցույց է տալիս, արդյոք մեթոդի կանչի արդյունքում փաստաթուղթը բեռնվել է տվյալների պահոցից և թարմացվել քեշում, թե ոչ։
LookUpInCache
public Task<T> LookUpInCache<T>(int isn, bool checkRelevance,
Ref<bool> isRefreshed = null,
bool lookInArc = true) where T : RODocument, new()
Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի և վերադարձնում։ Քեշում բացակայության դեպքում բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից, ավելացնում քեշում և վերադարձնում։
Պարամետրեր
T
- Վերադարձնում է փաստաթղթի նկարագրված դաս 8X-ում, RODocument դասի ժառանգ։isn
- Փնտրվող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։checkRelevance
- Քեշում պարունակվող փաստաթղթի թարմության ստուգման հայտանիշ։ true արժեքի դեպքում եթե քեշում պարունակվող փաստաթղթի timestamp-ը չի համընկնում տվյալների պահոցում գրանցված timestamp-ի հետ, ապա փաստաթուղթը բեռնում է տվյալների պահոցից, ավելացվում քեշում և վերադարձվում, հակառակ դեպքում վերադարձնում է քեշում առկա փաստաթուղթը։isRefreshed
- Ցույց է տալիս, արդյոք մեթոդի կանչի արդյունքում փաստաթուղթը բեռնվել է տվյալների պահոցից և թարմացվել քեշում, թե ոչ։lookInArc
- Արխիվացված փաստաթղթի բեռնման հայտանիշ։ true արժեքի դեպքում փաստաթուղթը հիմնական պահոցում չգտնելու դեպքում փորձում է բեռնել նաև արխիվային տվյալների պահոցից, եթե այնտեղ նույնպես փաստաթութը առկա չէ, առաջանում է սխալ։
LookUpInCache
public Task<T> LookUpInCache<T>(string folder, string key,
bool checkRelevance, DocsTableRowLoader loader = null,
Ref<bool> isRefreshed = null) where T : RODocument, new()
Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անվան և թղթապանակի տարրի կոդի և վերադարձնում։ Քեշում բացակայության դեպքում բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից, ավելացնում քեշում և վերադարձնում։
Պարամետրեր
T
- Վերադարձնում է փաստաթղթի նկարագրված դաս 8X-ում, RODocument դասի ժառանգ։folderID
- Փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անունը։folderKey
- Թղթապանակի տարրի կոդը։checkRelevance
- Քեշում պարունակվող փաստաթղթի թարմության ստուգման հայտանիշ։ true արժեքի դեպքում եթե քեշում պարունակվող փաստաթղթի timestamp-ը չի համընկնում տվյալների պահոցում գրանցված timestamp-ի հետ, ապա փաստաթուղթը բեռնում է տվյալների պահոցից, ավելացվում քեշում և վերադարձվում, հակառակ դեպքում վերադարձնում է քեշում առկա փաստաթուղթը։loader
- Delegate, որը որպես մուտքային պարամետրեր ստանում էfolderID
,folderKey
և նախատեսված է փաստաթղթի հիմնական տեղեկատվության (isn, ստեղծման ամսաթիվ, ստեղծողի համար, մարմին… ) բեռնման սեփական տրամաբանության սահմանման համար։null
արժեքի փոխանցման դեպքում հիմնական տեղեկատվությունը բեռնում է համակարգի սահմանած լռությամբ ձևով։isRefreshed
- Ցույց է տալիս, արդյոք մեթոդի կանչի արդյունքում փաստաթուղթը բեռնվել է տվյալների պահոցից և թարմացվել քեշում, թե ոչ։
LookUpInCache
public Task<T> LookUpInCache<T>(int isn,
DocumentLoadSession documentLoadSession,
Ref<bool> isRefreshed = null,
bool lookInArc = true) where T : RODocument, new()
Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթղթի ներքին նույնականացման համարի և վերադարձնում։ Քեշում բացակայության դեպքում բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից, ավելացնում քեշում և վերադարձնում։
Պարամետրեր
T
- Վերադարձնում է փաստաթղթի նկարագրված դաս 8X-ում, RODocument դասի ժառանգ։isn
- Փնտրվող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։documentLoadSession
- Փաստաթղթի բեռնման սեսսիա։ Եթե փաստաթուղթը պարունակվում է բեռնման սեսսիայի քեշում, ապա վերադարձնում է այն, հակառակ դեպքում բեռնում է տվյալների պահոցից, ավելացնում բեռնման սեսսիայի քեշում և վերադարձնում։isRefreshed
- Ցույց է տալիս, արդյոք մեթոդի կանչի արդյունքում փաստաթուղթը բեռնվել է տվյալների պահոցից և թարմացվել քեշում, թե ոչ։lookInArc
- Արխիվացված փաստաթղթի բեռնման հայտանիշ։ true արժեքի դեպքում փաստաթուղթը հիմնական պահոցում չգտնելու դեպքում փորձում է բեռնել նաև արխիվային տվյալների պահոցից, եթե այնտեղ նույնպես փաստաթութը առկա չէ, առաջանում է սխալ։
LookUpInCache
public Task<T> LookUpInCache<T>(string folder, string key,
DocumentLoadSession documentLoadSession,
DocsTableRowLoader loader = null,
Ref<bool> isRefreshed = null) where T : RODocument, new()
Փնտրում է փաստաթուղթը քեշում ըստ փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անվան և թղթապանակի տարրի կոդի և վերադարձնում։ Քեշում բացակայության դեպքում բեռնում է փաստաթուղթը տվյալների պահոցից, ավելացնում քեշում և վերադարձնում։
Պարամետրեր
T
- Վերադարձնում է փաստաթղթի նկարագրված դաս 8X-ում, RODocument դասի ժառանգ։folderID
- Փաստաթուղթը պարունակող թղթապանակի ներքին անունը։folderKey
- Թղթապանակի տարրի կոդը։documentLoadSession
- Փաստաթղթի բեռնման սեսսիա։ Եթե փաստաթուղթը պարունակվում է բեռնման սեսսիայի քեշում, ապա վերադարձնում է այն, հակառակ դեպքում բեռնում է տվյալների պահոցից, ավելացնում բեռնման սեսսիայի քեշում և վերադարձնում։loader
- Delegate, որը որպես մուտքային պարամետրեր ստանում էfolderID
,folderKey
և նախատեսված է փաստաթղթի հիմնական տեղեկատվության (isn, ստեղծման ամսաթիվ, ստեղծողի համար, մարմին… ) բեռնման սեփական տրամաբանության սահմանման համար։null
արժեքի փոխանցման դեպքում հիմնական տեղեկատվությունը բեռնում է համակարգի սահմանած լռությամբ ձևով։isRefreshed
- Ցույց է տալիս, արդյոք մեթոդի կանչի արդյունքում փաստաթուղթը բեռնվել է տվյալների պահոցից և թարմացվել քեշում, թե ոչ։
RemoveFromCache
public void RemoveFromCache(int isn)
Հեռացնում է փաստաթուղթը քեշից՝ ըստ ներքին նույնականացման համարի։
Պարամետրեր
isn
- Փաստաթղթի ներքին նույնականացման համարը։
RemoveFromCache
public void RemoveFromCache(string docType)
Հեռացնում է նշված տեսակի բոլոր փաստաթղթերը քեշից։
Պարամետրեր
docType
- Փաստաթղթի տեսակը։