RODocument դաս
Բովանդակություն
Ներածություն
RODocument դասը նախատեսված է փաստաթուղթը քեշավորելու համար։
RODocument տիպի քեշավորվող փաստաթղթերը ժառանգում են RODocument
դասից և ունեն փաստաթղթի ներքին անունը պարունակող RODocument
ատրիբուտը։
[RODocument("Cli")]
public class Client : RODocument
Փաստաթղթին համապատասխան քեշավորվող փաստաթուղթը գեներացվում է ավտոմատ Codegen գործիքի միջոցով։
RODocument տեսակի փաստաթուղթը տվյալների պահոցից բեռնելու, քեշում պահելու և քեշից կարդալու համար տե՛ս RODocumentService:
Հատկություններ
Archived
public bool Archived { get; private set; }
Ցույց է տալիս փաստաթղթի արխիվացված լինելը։
CreationDate
public DateTime CreationDate { get; private set; }
Վերադարձնում է փաստաթղթի ստեղծման ամսաթիվը/ժամանակը։
CreatorSUID
public short CreatorSUID { get; private set; }
Վերադարձնում է փաստաթուղթը ստեղծողի ներքին համարը (user id):
Description
public DocumentDescription Description { get; private set; }
Վերադարձնում է փաստաթղթի նկարագրությունը։
DocumentType
public string DocumentType { get; }
Վերադարձնում է փաստաթղթի տեսակը։
Fields
public Dictionary<string, object> Fields { get; private set; }
Վերադարձնում է փաստաթղթի դաշտերը որպես dictionary, որտեղ բանալին՝ դաշտի ներքին անունն է, իսկ արժեքը՝ դաշտի արժեքը:
indexer
public object this[string name] { get; }
Վերադարձնում է փաստաթղթի տրված ներքին անունով դաշտի արժեքը։
Պարամետրեր
name
- Դաշտի ներքին անունը։
ISN
public int ISN { get; private set; }
Վերադարձնում է փաստաթղթի ներքին նույնականացման համարը (isn-ը):
LastLookup
public DateTime LastLookup { get; private set; }
Վերադարձնում է փաստաթղթի քեշում փնտրման և քեշից բեռնման վերջին ամսաթիվը/ժամանակը:
Փաստաթուղթը քեշից բեռնելու համար անհրաժեշտ է կանչել RODocumentService.LookUpInCache մեթոդը։
LastTSCheck
public DateTime LastTSCheck { get; private set; }
Վերադարձնում է փաստաթղթի TimeStamp-ի տվյալների պահոցից վերջին ստուգման ամսաթիվը/ժամանակը:
TimeStamp
public byte[] TimeStamp { get; set; }
Նշանակում է կամ վերադարձնում փաստաթղթի վերջին փոփոխման ամսաթիվը և ժամանակը` որպես byte տիպի զանգված:
State
public short State { get; set; }
Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի վիճակը:
Մեթոդներ
CheckGrid
protected void CheckGrid()
Ստուգում է փաստաթղթի աղյուսակների բեռնված լինելը։
Բեռնված չլինելու դեպքում առաջացնում է սխալ։
CheckImage
protected void CheckImage()
Ստուգում է փաստաթղթի նկարների բեռնված լինելը։
Բեռնված չլինելու դեպքում առաջացնում է սխալ։
CheckMemo
protected void CheckMemo()
Ստուգում է փաստաթղթի մեծ տեքստային դաշտերի (մեմո) բեռնված լինելը։
Բեռնված չլինելու դեպքում առաջացնում է սխալ։
RefreshLastLookup
public void RefreshLastLookup();
Թարմացնում է LastLookup հատկության արժեքը՝ նշանակելով ընթացիկ ամսաթիվը/ժամանակը։
RefreshLastTSCheck
public void RefreshLastTSCheck();
Թարմացնում է LastTSCheck հատկության արժեքը՝ նշանակելով ընթացիկ ամսաթիվը/ժամանակը։