IUIRequestExecutionProgress ինտերֆեյս
Բովանդակություն
Ներածություն
IUIRequestExecutionProgress ինտերֆեյսը նախատեսված է Փաստաթղթի և Տվյալների մշակման հարցման (DPR) կատարման ընթացքում սերվերից կլիենտին հարցումներ ուղարկելու, կլիենտում հաղորդագրության պատուհան ցույց տալու և պատասխանը ստանալու ֆունկցիոնալությունը ապահովելու համար։
Իրականացնում է IExecutionProgress։
Օգտագործման օրինակներ։
Հատկություններ
UIRequestEnabled
bool UIRequestEnabled { get; }
Ստուգում է արդյոք հասանելի է օգտագործողի ինտերֆեյսը և արդյոք թույլատրված է հաղորդագրության պատուհան ցույց տալ, կամ կատարել այլ ինտերֆեյսային գործողություն։
Միայն true արժեքի դեպքում հնարավոր ցույց տալ սերվիսից եկող հաղորդագրության պատուհան։
Մեթոդներ
AddCustomUIRequest
Task<CustomUIRequestResult<R>> AddCustomUIRequest<R, S>(S requestSource,
int id,
int millisecondsToShow = 60000,
Action<S> toUnicode = null,
bool supportRememberTheAnswer = false);
Այս մեթոդը օգտագործվում է Փաստաթղթի և Տվյալների մշակման հարցման (DPR) կատարման ընթացքում 8X սերվիսից կլիենտին կատարվում է հարցում, որի հիման վրա կլիենտում ստեղծվում և ցուցադրվում է պատուհան, ապա մուտքագրված արժեքները վերադարձվում են 8X սերվիսին։
Տվյալներ կարող եմ չփոխանցվել և չվերադարձվել։
Այդ դեպքում օգտագործվում են NoParam և NoResult տիպերը։
Տե՛ս օգտագործման օրինակներ՝ տվյալների փոխանցում, տվյալների ստացում։
Պարամետրեր
R- Կլիենտից ստացվող տվյալները նկարագրող դաս։S- Կլիենտին փոխանցվող տվյալները նկարագրող դաս։requestSource- Կլիենտին փոխանցվող տվյալները նկարագրող դասի օբյեկտ։id- Հարցման նույնականացուցիչ։ Այս նույնականացուցիչը մշակվում է նաև կլիենտական կողմում, որպեսզի որոշվի կլիենտում հարցումը մշակող ֆունկցիան:millisecondsToShow- Կլիենտից պատասխան սպասելու առավելագույն ժամանակը։
Կլիենտական ինտերֆեյսում պատուհան ցույց տալուց, պատուհանը հարկավոր է ցույց տալ ավելի պակաս ժամանակ, և սերվերին պատասխան ուղարկել մինչ ժամանակի լրանալը: Օրինակ՝ սերվերը սպասում է 60 վրկ, իսկ պատուհանը ցույց տրվի 50 վրկ։
Լռությամբ արժեքը 60 վայրկյան։toUnicode- Կլիենտին փոխանցվող տվյալները յունիկոդ կոդավորելու ֆունկցիա։supportRememberTheAnswer-trueարժեքի դեպքում կլինետին հարցում չի լինի, եթե նույնid-ով արդեն հարցում եղել է ընթացիկ պրոցեսի ժամանակ և կլիենտից վերադարձվող պատասխանում նշված է, որ պատասխանը հարկավոր է կիրառել հաջորդ հարցումների փոխարեն, ապա ֆունկցիան կվերադարձնի նախորդ հարցված պատասխանը։
Նախատեսված է տվյալների մշակման հարցման ժամանակ (DPR) մի քանի փաստաթուղթ գրանցելուց առաջինի համար կլիենտին հարցում կատարելու և երկխոսության պատուհան ցույց տալու համար, իսկ մյուս փաստաթղթերի դեպքում հարցումներ չկատարելու համար։ Նման դեպքերում ինտերֆեյսում երկխոսության պատուհանի վրա ավելացվում է «Կիրառել պատասխանը հաջորդների համար նույնպես» նշիչ։
MessageBox
Task<MessageBoxResult> MessageBox(string prompt, MessageBoxButtons messageBoxButtons = MessageBoxButtons.OK,
MessageBoxIconType messageBoxIcon = MessageBoxIconType.Default,
MessageBoxDefaultButton messageBoxDefaultButton = MessageBoxDefaultButton.DefaultButton1,
string title = "", int millisecondsToShow = 15000, int? id = null)
Այս մեթոդը օգտագործվում է Փաստաթղթի և Տվյալների մշակման հարցման (DPR) կատարման ընթացքում 8X սերվիսից 4X կամ 8X կլիենտին հաղորդագրություն ուղարկելու, հաղորդագրության պատասխանը ստանալու և այն սերվիսում մշակելու համար։
Տե՛ս օգտագործման օրինակը։
Պարամետրեր
prompt- Հաղորդագրության պատուհանի տեքստը։messageBoxButtons- Հաղորդագրության պատուհանում ավելացվող կոճակները: Չլրացնելու դեպքում պատուհանում ավելացվելու է միայն “Լավ” կոճակը։messageBoxIcon- Հաղորդագրության պատուհանում ավելացվող պատկերակը։ Չլրացնելու դեպքում պատուհանում ավելացվելու է “Information Message” պատկերակը։messageBoxDefaultButton- Հաղորդագրության պատուհանի լռությամբ կոճակը։
Պատուհանի էկրանին երևալու ժամանակը լրանալուն պես պատուհանը ավտոմատ փակվում է` սեղմելով լռությամբ ընտրված կոճակը։
Չլրացնելու դեպքում լռությամբ կոճակ հանդիսանալու է ձախից առաջին կոճակը։title- Հաղորդագրության պատուհանի գլխագիրը։ Չլրացնելու դեպքում գլխագիր հանդիսանալու է ծրագրի անունը՝ «ՀԾ Բանկ», «ՀԾ Ձեռնարկություն»…millisecondsToShow- Հաղորդագրության պատուհանի էկրանին երևալու ժամանակը միլիվայրկյաններով: Չլրացնելու դեպքում պատուհանը փակվելու է 15 վրկ հետո՝ սեղմելով լռությամբ ընտրված կոճակը (messageBoxDefaultButton)։id- Հաղորդագրության պատուհանի նույնականացուցիչ:
MessageBox
Task<MessageBoxResult> MessageBox(string prompt, MessageBoxButtons messageBoxButtons,
MessageBoxIconType messageBoxIcon,
MessageBoxDefaultButton messageBoxDefaultButton,
string title, TimeSpan timeSpanToShow, int? id = null)
Այս մեթոդը օգտագործվում է Փաստաթղթի և Տվյալների մշակման հարցման (DPR) կատարման ընթացքում 8X սերվիսից 4X կամ 8X կլիենտին հաղորդագրություն ուղարկելու, հաղորդագրության պատասխանը ստանալու և այն սերվիսում մշակելու համար։
Պարամետրեր
prompt- Հաղորդագրության պատուհանի տեքստը։messageBoxButtons- Հաղորդագրության պատուհանում ավելացվող կոճակները։messageBoxIcon- Հաղորդագրության պատուհանում ավելացվող պատկերակը։messageBoxDefaultButton- Հաղորդագրության պատուհանի լռությամբ կոճակը։
Պատուհանի էկրանին երևալու ժամանակը լրանալուն պես պատուհանը ավտոմատ փակվում է` սեղմելով լռությամբ ընտրված կոճակը։title- Հաղորդագրության պատուհանի գլխագիրը։timeSpanToShow- Հաղորդագրության պատուհանի էկրանին երևալու ժամանակը:id- Հաղորդագրության պատուհանի նույնականացուցիչ: