Բովանդակություն

Ներածություն

ClientsRoutes դասը պարունակում է մեթոդներ քարտերի հետ աշխատանքը ապահովելու համար։ Այն հասանելի է BankApiClient դասի միջից։

Մեթոդներ

AttachReservedCardToClient

public Task<AttachReservedCardToClientResponse> AttachReservedCardToClient(
    AttachReservedCardToClientRequest request)

Ռեզերվացրած քարտը կցում է տրված հաճախորդին։
Քարտը պետք է նախապես բացված լինի ՀԾ-Բանկ համակարգում և պրոցեսինգում։
Այն պետք է բացված լինի տեխնիկական հաճախորդի կոդով (սահմանվում է RESERVEDCARDSCLIENTS պարամետրով)։

Պարամետրեր

  • request - Պարունակում է հաճախորդի կոդը և քարտի համարը։

Վերադարձվող արժեքներ

  • CardISN - քարտի ISN
  • RespCode - պատասխանի կոդ (բարեհաջող աշխատանքի դեպքում 00)
  • ErrorMessage - սխալի հաղորդագրություն:

Հնարավոր արժեքներն են`

RespCode ErrorMessage
00  
01 12345678 client mobile is not filled
02 9051010203040506 card is not a reserved card
03 CreateVirtualCard call is failed
04 Incorrect card is attached to client by CreateVirtualCard
05 Other error

Օրինակ

Տե՛ս օգտագործման օրինակը։

GetCardAgreementFiles

public Task<FilesInfoResponse> GetCardAgreementFiles(int cardIsn, Language language)

Ներբեռնում է տրված քարտի համար անհրաժեշտ պայմանագրերը։ Պայմանագրերի ձևանմուշները կարգավորվում են հետևյալ կետով՝ «Պլաստիկ քարտերի պայմանագրերի ձևանմուշների կարգավորում»։ Մեթոդի կանչի ժամանակ նշված ձևանմուշներում լրացվում են տրված քարտի և հաճախորդի տվյալները։

Վերադարձնում է ֆայլերի անունները և պարունակությունը (byte[])։

Պարամետրեր

  • cardIsn - Քարտի ISN։
  • language - Պայմանագրի լեզու։

Օրինակ

Տե՛ս օգտագործման օրինակը։