BankApiClient դաս
Բովանդակություն
Ներածություն
Այս դասը հնարավորություն է տալիս կլիենտ ծրագրից հարցումներ ուղարկել դեպի 8X սերվիս՝ օգտվելով հարցումները կատարող դասերից, որոնք ներառված են որպես հատկություններ:
Այս դասը ժառանգում է միջուկի ApiClient դասից և նախատեսված է ՀԾ-Բանկ համակարգին յուրահատուկ հարցումներ ուղարկելու համար:
Հասանելի են նաև ծնող ApiClient դասի հատկությունները հարցումներ կատարելու համար։
Կոնստրուկտոր
public BankApiClient(LoginService loginService, HttpClient httpClient, ILogger logger)
Այս կոնստրուկտորը օգտագործվում է, եթե նույնականացումը կատարվում է LoginService դասի միջոցով։
Այն ավելի պարզ է օգտագործման համար։
Պարամետրեր
loginService
- Նույնականացված LoginService դասի օբյեկտ։httpClient
- HttpClient դասի օբյեկտ, որը կլիենտից անհրաժեշտ Http հարցումներ կատարելու համար է։logger
- ILogger դասի օբյեկտ, որը օգտագործվում է հարցումների և արդյունքների լոգավորման համար լոգավորման համար։
Կարող է փոխանցվելnull
։
Կոնստրուկտոր
public BankApiClient(string baseUrl, string token, HttpClient httpClient, ILogger logger)
Այս կոնստրուկտորը օգտագործվում է, եթե նույնականացումը կատարվում է AuthenticationClient դասի միջոցով և ստացվում է նույնականացման թոքեն։
Այն ավելի բարդ է օգտագործման համար և հնարավորություն դեպքում ցանկալի է օգտագործել մյուս կոնստրուկտորը։
Պարամետրեր
baseUrl
- 8X սերվիսի հասցե։token
- Նույնականացման թոքեն:httpClient
- HttpClient դասի օբյեկտ, որը կլիենտից անհրաժեշտ Http հարցումներ կատարելու համար է։logger
- ILogger դասի օբյեկտ, որը օգտագործվում է հարցումների և արդյունքների լոգավորման համար լոգավորման համար։
Կարող է փոխանցվելnull
։
Հատկություններ
Accounts
public AccountsRoutes Accounts { get; }
Վերադարձնում է AccountsRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ հաշիվների տվյալների հետ աշխատանքը ապահովելու համար։
Cards
public CardsRoutes Cards { get; }
Վերադարձնում է CardsRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ քարտերի հետ աշխատանքը ապահովելու համար։
Clients
public ClientsRoutes Clients { get; }
Վերադարձնում է ClientsRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ հաճախորդների տվյալների հետ աշխատանքը ապահովելու համար։
LoanApplications
public LoanApplicationsRoutes LoanApplications { get; }
Վերադարձնում է LoanApplicationsRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ վարկային հայտերի հետ աշխատանքը ապահովելու համար։