Բովանդակություն

Ներածություն

Այս դասը հնարավորություն է տալիս կլիենտ ծրագրից հարցումներ ուղարկել դեպի 8X սերվիս՝ օգտվելով հարցումները կատարող դասերից, որոնք ներառված են որպես հատկություններ:

Այս օբյեկտի փոխարեն ցանկալի է օգտագործել ժառանգ դասերից որևէ մեկը (Օրինակ՝ BankApiClient

Կոնստրուկտոր

public ApiClient(LoginService loginService, HttpClient httpClient, ILogger logger)

Այս կոնստրուկտորը օգտագործվում է, եթե նույնականացումը կատարվում է LoginService դասի միջոցով։
Այն ավելի պարզ է օգտագործման համար։

Պարամետրեր

  • loginService - Նույնականացված LoginService դասի օբյեկտ։
  • httpClient - HttpClient դասի օբյեկտ, որը կլիենտից անհրաժեշտ Http հարցումներ կատարելու համար է։
  • logger - ILogger դասի օբյեկտ, որը օգտագործվում է հարցումների և արդյունքների լոգավորման համար լոգավորման համար։
    Կարող է փոխանցվել null։

Կոնստրուկտոր

public ApiClient(string baseUrl, string token, HttpClient httpClient, ILogger logger)

Այս կոնստրուկտորը օգտագործվում է, եթե նույնականացումը կատարվում է AuthenticationClient դասի միջոցով և ստացվում է նույնականացման թոքեն։
Այն ավելի բարդ է օգտագործման համար և հնարավորություն դեպքում ցանկալի է օգտագործել մյուս կոնստրուկտորը։

Պարամետրեր

  • baseUrl - 8X սերվիսի հասցե։
  • token - Նույնականացման թոքեն:
  • httpClient - HttpClient դասի օբյեկտ, որը կլիենտից անհրաժեշտ Http հարցումներ կատարելու համար է։
  • logger - ILogger դասի օբյեկտ, որը օգտագործվում է հարցումների և արդյունքների լոգավորման համար լոգավորման համար։
    Կարող է փոխանցվել null։

Հատկություններ

Blob

public BlobRoutes Blob { get; }

Վերադարձնում է BlobRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ սերվերում պահպանված ֆայլերի հետ աշխատանքը ապահովելու համար։

Document

public DocumentRoutes Document { get; }

Վերադարձնում է DocumentRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ փաստաթղթերի հետ աշխատանքը ապահովելու համար։

DPR

public DataProcessingRequestRoutes DPR { get; }

Վերադարձնում է DataProcessingRequestRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ տվյալների մշակման հարցումների հետ աշխատանքը ապահովելու համար։

Extender

public ExtenderRoutes Extender { get; }

Վերադարձնում է ExtenderRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ ընդլայնումների հետ աշխատանքը (ընդլայնման նկարագրության ստացում, ընդլայնման կոդի կոմպիլացում…) ապահովելու համար։

Version

public VersionRoutes Version { get; }

Վերադարձնում է VersionRoutes դասի օբյեկտ, որը պարունակում է մեթոդներ պրոյեկտների տարբերակների ստացման համար։