Համակարգային նկարագրություններ
Համակարգային նկարագրություններ
Համակարգի ֆունկցիոնալության տրամաբանությունը հիմնված է համակարգային նկարագրությունների վրա։ Համակարգային նկարագրություններում որոշվում է համակարգի օբյեկտների արտաքին տեսքը և վարքը, սկսած օբյեկտի ստեղծումից և օբյեկտի վիճակի փոփոխությունից, մինչև նրա հավանական ջնջելը։ Համակարգային նկարագրություններում են գտնվում համակարգային իրադարձությունների մշակիչները, որոնք արձագանքում են որոշակի իրավիճակներում առաջացած իրադարձություններին։ Հիմնվելով ունեցած համակարգային նկարագրության վրա, հետագայում սկրիպտ գրողը կարող է ստեղծել նշված տեսքով օբյեկտի օրինակներ կամ բեռնել արդեն իսկ ստեղծված օրինակները։ Այդ օբյեկտների օրինակների համար համակարգային նկարագրությունները համարվում են ձևանմուշ։
AS-4X-ում հնարավոր է նկարագրել հետևյալ տիպերի օբյեկտներ՝
- Փաստաթղթի նկարագրություն
- Տվյալների աղբյուրի նկարագրություն
- Դիտելու ձևի նկարագրություն
- Ծառ-տեղեկատուի նկարագրություն
- Հաշվառման նկարագրություն
- Մոդուլի նկարագրություն
- Առաջադրանքի նկարագրություն
- Ուղղորդիչ ծառի նկարագրություն
- Ձևանմուշի նկարագրություն
- TemplGrp տպելու ձևանմուշի խմբի փաստաթղթի նկարագրություն
- Հաշվետվության նկարագրություն
- (Հնացած) WORDTEMPLATE ձևանմուշի նկարագրություն
- (Հնացած) EXCELTEMPLATE ձևանմուշի նկարագրություն