Tree նկարագրություն
Ծառ-տեղեկատուի նկարագրություն
Ծառ-տեղեկատուն կարող է լինել կա՛մ միամակարդակ, կա՛մ բազմամակարդակ հիերարխիայով։ Ծառը կարող է ունենալ պարզ հանգույցներ, որոնք պարունակում են միայն կոդ և անուն, կամ փաստաթուղթ հանգուցներ։
Շարահյուսություն
TREE { 
    Name = sTreeName;
    Caption = sTreeCaption;
    ECaption = sTreeECaption;
    Description = sTreeDescription;
    Type = nType;
    CodeLen = nCodeLen;
    UpperCase = nUpperCase;
    AllowEdit = nAllowEdit;
    AllowView = nAllowView;
    AllowDelete = nAllowDelete;
    AllowAddNode = nAllowAddNode;
    AllowExport = nAllowExport;
    AllowHistory = nAllowHistory;
    PathLastSeparator = nPathLastSeparator;
    Doc { = sDocName1; ...; = sDocNameN; };
    DefaultFunction = sDefaultFuncName;
    SelectNonDoc = nAllowSelectNonDoc
    Version = nVersion;
    SCRIPT {
       Subs and Functions
    };
}; 
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| sTreeName | Տողային արտահայտություն, որը սահմանում է ծառի ներքին անունը։ | 
| sTreeCaption | Տողային արտահայտություն, որը սահմանում է ծառի գլխագիրը։ | 
| sTreeECaption | Տողային արտահայտություն, որը սահմանում է ծառի գլխագիրը օտար լեզվով։ | 
| sTreeDescription | Տողային արտահայտություն, որը սահմանում է ծառի հակիրճ նկարագրությունը։ | 
| nType | Թվային արտահայտություն, որը սահմանում է ծառի տիպը՝ 1 - միամակարդակ կամ 2 - բազմամակարդակ։ | 
| nCodeLen | Թվային արտահայտություն, որը սահմանում է ծառի կոդի երկարությունը։ | 
| nUpperCase | Թվային արտահայտություն, որը ընդունում է 1 կամ 0 արժեք և սահմանում է ծառի հանգույցների կոդը բոլորը մեծատառով պահելու հատկությունը։ Ըստ լռության 0 է։ | 
| nAllowEdit | 1 կամ 0 արժեք ընդունող թվային արտահայտություն, որը սահմանվում է ծառի հանգույցը խմբագրելու թույլատվությունը։ | 
| nAllowView | 1 կամ 0 արժեք ընդունող թվային արտահայտություն, որը սահմանում է ծառի հանգույցը դիտելու թույլատվությունը։ | 
| nAllowDelete | 1 կամ 0 արժեք ընդունող թվային արտահայտություն, որը սահմանում է ծառից հանգույց ջնջելու թույլատվությունը։ | 
| nAllowAddNode | 1 կամ 0 արժեք ընդունող թվային արտահայտություն, որը սահմանում է ծառին հանգույց ավելացնելու թույլատվությունը։ | 
| nAllowExport | 1 կամ 0 արժեք ընդունող թվային արտահայտություն, որը սահմանում է ծառից հանգույց արտահանելու թույլատվությունը։ | 
| nAllowHistory | 1 կամ 0 արժեք ընդունող թվային արտահայտություն, որը սահմանում է ծառի հանգույցների փաստաթղթի պատմությունը դիտելու թույատվությունը։ Ըստ լռության 1 է։ | 
| nPathLastSeparator | 1 կամ 0 արժեք ընդունող թվային արտահայտություն։ 1 արժեքի դեպքում TREES աղյուսակի fCODX սյան արժեքի վերջում ավելանում է \ բաժանիչ նշանը, հակառակ դեպքում այդ նշանը չկա։ Ըստ լռության 0 է։ | 
| sDocNamei | Տողային արտահայտություն, որը սահմանում է այն փաստաթղթերի տեսակները, որոնց հնարավոր է ստեղծել ծառի միջից։ Ծառի հագույց և տերև կարող են լինել տարբեր տիպի փաստաթղթեր, ընդ որում դրանց հերթականությունը ծառի հիերարխիայի մեջ ոչ մի կերպ չի որոշվում։ Դրվում է միայն հետևյալ սահմանափակումը. փաստաթղթային հանգույցի տակից չի կարելի ավելացնել ոչ փաստաթղթային հանգույց, թույլատրվում է ավելացնել միայն փաստաթղթային հանգույցներ։ Պետք է հիշել, որ ծառից փաստաթուղթ ստեղծելու համար նույն փաստաթղթի ստեղծումը պետք է հասանելի լինի ԱՇՏ-ից։ | 
| nAllowSelectNonDoc | 1 կամ 0 արժեք ընդունող թվային արտահայտություն, որը սահմանում է ծառ-տեղեկատուից ոչ փաստաթղթային հանգույցի ընտրության թույլատվությունը։ | 
| sDefaultFuncName | Այն ֆունկցիայի անունը, որը կանչվում է մկնիկի կրկնակի սեղմման կամ Enter ստեղնի սեղմման ժամանակ։ Թույլատրելի արժեքները նկարագրված են ստորև։ | 
| nVersion | (Հնացած) Ամբողջ տիպի թվային արտահատություն, որը սահմանում է ծառի նկարագրության տարբերակի համարը։ | 
| Subs and Functions | Նկարագրության սկրիպտային բաժին, որը կարող է պարունակել ինչպես համակարգային իրադարձությունների մշակիչներ, այնպես էլ օգտագործողի կողմից գրված պրոցեդուրաներ և ֆունկցիաներ։ | 
Հաստատուններ
sDefaultFuncName-ի արժեքներն են՝
| Արժեք | Նկարագրություն | 
|---|---|
| EDITITEM | Փաստաթուղթը բացում է էկրանին խմբագրման ռեժիմում։ | 
| VIEWITEM | Փաստաթուղթը բացում է էկրանին դիտման ռեժիմում։ | 
| DELETEITEM | Փաստաթուղթը ջնջում է։ | 
| VISAITEM | Փաստաթուղթը բացում է էկրանին վավերացման ռեժիմում։ | 
| SECONDENTRYITEM | Փաստաթուղթը բացում է էկրանին կրկնակի մուտքագրման ռեժիմում։ | 
| Այլ արժեքներ | Կանչվում է օգտագործողի կողմից գրված այն ֆունկցիան, որը սահմանված է RegistrFunction-ի միջոցով։ | 
Օրինակ
TREE {
    NAME = SectEmpl;
    CAPTION = "Աշխատակիցների տեղեկատու";
    DESCRIPTION = "Աշխատակիցների տեղեկատու, ըստ բաժինների"
    TYPE = 2;
    CODELEN = 6;
    ALLOWEDIT = 1;
    ALLOWVIEW = 1;
    ALLOWDELETE = 1;
    ALLOWADDNODE = 1;
    DOC { = Employee; = Section; };
};