AsDoc/DocCheckLevel
DocCheckLevel հաստատուններ
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| 1 | Validate իրադարձության անջատում։ | 
| 2 | Action իրադարձության անջատում։ | 
| 4 | Անջատում է դաշտերի արժեքների դատարկության ստուգումը։ | 
| 8 | Անջատում է դաշտերի արժեքների տիպի ստուգումը։ | 
| 16 | ChangeRequest իրադարձության միացում։ Լռությամբ ChangeRequest իրադարձությունը առաջանում է փաստաթուղթը ինտերֆեյսից գրանցելուց, և չի առաջանում ծրագրային գրանցելուց։ | 
| 32 | Նշվում է, երբ փաստաթուղթի գրանցումը կատարվում է ծրագրային, այլ ոչ թե օգտագործողի որևէ գործողության հետևանքով։ Այս դեպքում փաստաթղթի պատմության մեջ գրվում է «Մշակվել է ծրագրային»։ Նախատեսված է անցումային ֆունկցիաներում փաստաթղթերը գրանցելուց։ | 
| 64 | Փաստաթղթի պատմության մեջ գրանցում է դաշտերի արժեքների փոփոխությունները, անկախ ChangeRequest իրադարձության կանչից։ | 
Նկատառումներ
Երբ փաստաթղթի գրանցման ժամանակ տրված է 0 արժեք, միջուկը առաջացնում է Validate, Action և Folders իրադարձությունները, ինչպես նաև ստուգում է ռեկվիզիտների տիպերն ու պարտադիր լրացված լինելը։
Իրադարձությունների կանչը չեղարկելու կամ ռեկվիզիտների տիպերն ու արժեքները չստուգելու համար անհրաժեշտ է փոխանցել աղյուսակում ներկայացված արժեքների գումարը։
Օրինակ, եթե փաստաթղթի ստուգման համար անհրաժեշտ է, որ միջուկը առաջացնի միայն Folders և չստուգի ռեկվիզիտների արժեքները, ապա փաստաթղթի ստուգման արժեքը պետք է փոխանցել 15 (1 + 2 + 4 + 8)։
xDoc.Store 15