ChangeRequest իրադարձություն
ChangeRequest փաստաթղթի համակարգային իրադարձություն
ChangeRequest իրադարձությունը առաջանում է փաստաթղթի փոփոխման հայտի մշակման ընթացքում։
Իրադարձության մշակիչում անհրաժեշտ է վերադարձնել Long տիպի արժեք, որը որոշում է փաստաթղթի փոփոխման հայտի վիճակը իրադարձության ավարտից հետո: Վերադարձվող վիճակների բազմության համար սահմանված են հաստատուններ, որոնք ներկայացված են ստորև՝
- DCR_Result_NotCreate(0) - փոփոխման հայտը ստեղծվել է,
- DCR_Result_CreateConfirmed(1) - փոփոխման հայտը ստեղծվել և հաստատվել է,
- DCR_Result_CreateNotConfirmed(2) - փոփոխման հայտը ստեղծվել է և չի հաստատվել,
- DCR_Result_CreateConfirmedWithOnConfirm(3) - փոփոխման հայտը ստեղծվել և ուղարկվել է կրկնակի հաստատման PreOnConfirmDCR, OnConfirmDCR, PostOnConfirmDCR իրադարձությունների միջոցով։
Շարահյուսություն
Public Function ChangeRequest(ByVal dcrChangeRequest As DocChangeRequest) As Long 
    ' statements
End Function
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| dcr | Փաստաթղթի փոփոխման հայտը: | 
Կարևոր
Փաստաթղթի փոփոխման հայտը հաստատելիս կանչվում են հետևյալ իրադարձությունները նշված հերթականությամբ՝
Իրադարձությունները կանչվում են դրանց մշակման դեպքում և յուրաքանչյուր իրադարձության պարամետրերը կանչից հետո փոխանցվում են հաջորդին։
PreOnConfirmDCR, OnConfirmDCR, PostOnConfirmDCR իրադարձությունները կանչվում են միայն այն դեպքում, երբ ChangeRequest իրադարձության վերադարձրած արժեքը 3 է` DCR_Result_CreateConfirmedWithOnConfirm։