AsData օբյեկտ
Տվյալների աղբյուր օբյեկտ
Տվյալների աղբյուրը պետք է համակարգում նախօրոք նկարագրված լինի։ Այն բեռնվում է Data ֆունկցիայի միջոցով։
Տվյալների աղբյուրի միջոցով հնարավոր է կարդալ աղյուսակային տվյալները տող առ տող։ Աղյուսակային տվյալները կարող են ստացված լինել SQL հարցումով կամ լինել հիշողության մեջ բեռնված երկչափ մասիվ (XArrayDB)։
AsData-ի նախնական պարամետրերը լրացնելուց հետո պետք է կանչել OpenCursor մեթոդը, որից հետո բացվում է նշորդ (Cursor) աղյուսակային տվյալների (առաջին տողի) վրա։
| Հատկություններ | Նկարագրություն |
|---|---|
| ArrayBased | Ցույց է տալիս, արդյոք տվյալների աղբյուրը հիմնված է մասիվի (XArrayDB) վրա։ |
| Caption | Վերադարձնում է տվյալների աղբյուրի անվանումը։ |
| CurrentIndicate | Վերադարձնում է հաշվարկվող տվյալների աղբյուրի կատարման ընթացքի ցուցադրման ձևը։ |
| CursorRowCount | Վերադարձնում է տողերի քանակը բաց տվյալների աղբյուրի մեջ։ |
| DColCount | Վերադարձնում է սյունակների քանակը տվյալների աղբյուրի մեջ։ |
| DefaultIndicate | Վերադարձնում է տվյալների աղբյուրի կատարման ընթացքի նկարագրության մեջ սահմանված ցուցադրման ձևը։ |
| DisableValidFunction | Անջատում է Valid իրադարձությունը։ |
| DParCount | Վերադարձնում է տվյալների աղբյուրի պարամետրի քանակը։ |
| ECaption | Վերադարձնում է տվյալների աղբյուրի անվանումը օտար լեզվով։ |
| EOF | Ցույց է տալիս տվյալների վերջին հասած լինելը (նշորդով կարդալու ժամանակ)։ |
| IndicateCaption | Վերադարձնում կամ նշանակում է ընթացագոտու պատուհանի գլխագիրը։ |
| Name | Վերադարձնում է տվյալների աղբյուրի ներքին անունը։ |
| Parameters | Վերադարձնում կամ նշանակում է պարամետրերի արժեքները։ |
| SQL | Վերադարձնում է տվյալների աղբյուրի SQL հարցման տեքստը, որը գրված է նկարագրության մեջ, բայց ոչ SQL իրադարձության ժամանակ հաշվարկված հարցման տեքստը։ |
| UpdateSql | Վերադարձնում է SQL հարցման տեքստը տվյալների աղբյուրի թարմացման համար, որը գրված է նկարագրության մեջ, բայց ոչ SQL իրադարձության ժամանակ հաշվարկված հարցման տեքստը։ |
| Մեթոդներ | Նկարագրություն |
|---|---|
| ClearParameters | Մաքրում է տվյալների աղբյուրի պարամետրերի ցուցակը: |
| CloseCursor | Փակում է տվյալների աղբյուրի բաց նշորդը։ |
| CloseUpdateCursor | Փակում է տվյալների աղբյուրի թարմացնող բաց նշորդը։ |
| Formatted | Վերադարձնում է ընթացիկ տողում սյունակի արժեքը տողայնացված։ |
| MoveFirst | Նշորդը տեղափոխում է բաց տվյալների աղբյուրի առաջին տողի վրա։ |
| MoveLast | Նշորդը տեղափոխում է բաց տվյալների աղբյուրի վերջին տողի վրա։ |
| MoveNext | Նշորդը տեղափոխում է բաց տվյալների աղբյուրի հաջորդ տողի վրա։ |
| MovePrevious | Նշորդը տեղափոխում է բաց տվյալների աղբյուրի նախորդ տողի վրա։ |
| OpenCursor | Բացում է նշորդ տվյալների աղբյուրի աղյուսակային տվյալների վրա։ |
| OpenUpdateCursor | Բացում է նշորդ տվյալների աղբյուրի թարմացման համար։ |
| RSColValue | Վերադարձնում է տվյալների աղբյուրի SQL հարցումով բացված ներքին rdoResultset-ի սյունակի արժեքը։ |
| Value | Վերադարձնում է ընթացիկ տողում սյունակի արժեքը։ |