DisplayFact իրադարձություն
DisplayFact հաշվառման համակարգային իրադարձություն
DisplayFact իրադարձությունը առաջանում է փաստաթղթի հաշվառումների գրանցման ժամանակ գործառնության նախնական ցուցադրման պատուհանի հաշվարկի համար։ 15 վրկ. անց պատուհանը ավտոմատ փակվում է չեղարկել պայմանով, իսկ հաշվառումները չեն գրանցվում։
Իրադարձությունը առաջանում է միայն այն հաշվառումների համար, որոնց համար միացված է ShowTrans։
Շարահյուսություն
Public Function DisplayFact(ByVal xFact As AsFact) As String
' statements
End Function
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| xFact | Հաշվառման օբյեկտի հղում։ |