DisplayRem իրադարձություն
DisplayRem հաշվառման համակարգային իրադարձություն
DisplayRem իրադարձությունը առաջանում է փաստաթղթի հաշվառումների գրանցման ժամանակ գործառնության նախնական ցուցադրման պատուհանի հաշվարկի համար։ 15 վրկ. անց պատուհանը ավտոմատ փակվում է չեղարկել պայմանով, իսկ հաշվառումները չեն գրանցվում։
Իրադարձությունը առաջանում է միայն այն հաշվառումների համար, որոնց համար միացված է ShowTrans։
Շարահյուսություն
Public Function DisplayRem(ByVal xISN As Long, _
ByVal xAccRem As Currency, _
ByVal xLinkedRem As Currency, _
ByVal xAccRemNC As Currency, _
ByVal xLinkedRemNC As Currency) As String
' statements
End Function
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| xISN | Հաշվառման օբյեկտի ներքին նույնականացման համար։ |
| xAccRem | Օբյեկտի գծով հաշվառման վերջնական մնացորդը։ |
| xLinkedRem | Օբյեկտի գծով կից հաշվառման վերջնական մնացորդը։ |
| xAccRemNC | Օբյեկտի գծով հաշվառման վերջնական մնացորդը ՀՀ դրամով։ |
| xLinkedRemNC | Օբյեկտի գծով կից հաշվառման վերջնական մնացորդը ՀՀ դրամով։ |