PostPostMessage իրադարձություն
PostPostMessage փաստաթղթի օգտագործողի կողմից ընդլայնվող իրադարձություն
PostPostMessage իրադարձությունը առաջանում է մի փաստաթղթից մյուսին ծրագրային հաղորդագրություն (SendMessage) ուղարկելուց՝ ստացող փաստաթղթի մեջ՝ PostMessage իրադարձությունից հետո։
Շարահյուսություն
Public Sub PostPostMessage(ByVal oEventArgsDocPostMessage As EventArgsDocPostMessage)
    ' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| oEventArgsDocPostMessage | EventArgsDocPostMessage դասի օբյեկտ, որը պարունակում է տվյալներ ուղարկվող հաղորդագրության, ուղարկող և ստացող փաստաթղթերի մասին։ | 
Կարևոր
Մի փաստաթղթից մյուսին ծրագրային հաղորդագրություն ուղարկելիս կանչվում են հետևյալ իրադարձությունները նշված հերթականությամբ՝
- PrePostMessage,
- PostMessage,
- PostPostMessage:
Իրադարձությունները կանչվում են դրանց մշակման դեպքում և յուրաքանչյուր իրադարձության պարամետրերը կանչից հետո փոխանցվում են հաջորդին։
Հաղորդագրությունը ստացող փաստաթուղթը վերևում նշված իրադարձությունների մշակման ավարտից հետո գրանցվում է (Store) համակարգում՝ ըստ նշված իրադարձություններից վերջին կանչվածի EventArgsDocPostMessage պարամետրի CheckLevel հատկությունում նշված ստուգման մակարդակի (CheckLevel-ի -1 արժեքի դեպքում գրանցումը տեղի չի ունենում)։
Նկատառումներ
Իրադարձությունը մշակելիս մեթոդը հնարավոր է սահմանել կամայական անվանումով՝ պայմանով, որ կընդունի EventArgsDocPostMessage տիպի պարամետր։
Օրինակ
Public Sub MyPostPostMessageHandler(ByVal args As EventArgsDocPostMessage) 
    ' statements
End Sub
Իրադարձության մշակիչի ավելացման եղանակին ծանոթանալու համար տե՛ս