GridCellValid իրադարձություն
GridCellValid փաստաթղթի համակարգային իրադարձություն
GridCellValid իրադարձությունը առաջանում է փաստաթղթի մեջ աղյուսակի ընթացիկ վանդակից դուրս գալու ժամանակ։ Օգտագործվում է վանդակի արժեքի ճշտության ստուգման համար, ինչպես նաև արժեքից կախված այլ արժեքների լրացման համար։
Շարահյուսություն
Public Sub GridCellValid(ByVal GridObj As AsGrid)
' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
Պարամետր | Նկարագրություն |
---|---|
GridObj | Այն աղյուսակի հղումը որում առաջացել է իրադարձությունը։ |
Նկատառումներ
Ընդհանուր առմամբ մեկ փաստաթղթի մեջ կարող են լինել մի քանի աղյուսակներ, ինչի համար GridCellValid
իրադարձության մշակիչի մեջ, կախված փաստաթղթի աղյուսակի նկարագրությունից, հարկավոր է գրել ընտրության պայման ըստ աղյուսակի և ըստ սյունակի անվան (Select Case ...
)։