Grid նկարագրություն
Փաստաթղթի աղյուսակի նկարագրություն
Փաստաթղթի աղյուսակը բաղկացած է տարբեր համակարգային տիպերի սյունակներից։
Աղյուսակում կարող են լինել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ուրիշներից կախված սյունակներ։ Կախված սյունակի արժեքը լրացվում է ինքնաշխատ ծնող-սյունակի արժեքի լրացման ժամանակ։ Ծնող-սյունակը կարող է լինել Folder, Tree, FullTree կամ Date տիպի։ Կախված սյունակի արժեքը միայն կարդալու համար է։
Շարահյուսություն
Grid {
Name = sGridName;
Caption = sGridCaption;
ECaption = sGridECaption;
Width = nGridWidth;
Height = nGridHeight;
Atributs = sGridAtr ;
Headlines = nHeadLines;
AllowSort = nAllowSort;
StrictCheckKey = sStrictCheckKey;
CaptionVisible = bCaptionVisible;
ColumnFooters = bColumnsFooters;
'Column ...
};
Աղյուսակի սյունակների նկարագրություն
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| sGridName | Աղյուսակի ներքին անուն։ |
| sGridCaption | Աղյուսակի անվանում։ |
| sGridECaption | Աղյուսակի անվանումը օտար լեզվով։ |
| nGridWidth | Աղյուսակի լայնությունը։ |
| nGridHeight | Աղյուսակի բարձրությունը։ |
| sGridAtr | Աղյուսակի հատկանիշները։ Կարող են նշվել միառժամանակ մի քանիսը։ Արժեքներն են՝ T Փաստաթղթի աղյուսակը սահմանվում է որպես ժամանակավոր, այսինքն տվյալները չեն պահպանվում տվյալների պահոցում։ S Փաստաթղթի աղյուսակը սահմանվում է որպես հատուկ աղյուսակներում պահպանվող՝ նրա համար LoadGrid և StoreGrid իրադարձությունները աշխատում են անգամ ջնջելու ժամանակ։ |
| nHeadLines | Աղյուսակում յուրաքանչյուր սյունակի գլխագրի տողերի քանակը։ |
| nAllowSort | Աղյուսակի տողերի տեսակավորման հայտանիշ։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։ |
| sStrictCheckKey | Բանկի կոդի խիստ ստուգման հայտանիշ։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։ |
| nCaptionVisible | Աղյուսակի գլխագրի ցույց տալու հայտանիշը։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 1։ |
| nColumnsFooters | Սյունակների տողատակի ցույց տալու հատկանիշը։ 0 կամ 1 արժեք ընդունող։ Լռությամբ արժեքը 0։ |