GridRowValid իրադարձություն
GridRowValid փաստաթղթի համակարգային իրադարձություն
GridRowValid իրադարձությունը առաջանում է փաստաթղթի մեջ աղյուսակի ընթացիկ տողից դուրս գալու ժամանակ։ Օգտագործվում է տողի արժեքների ճշտության ստուգման համար։
Շարահյուսություն
Public Sub GridRowValid(ByVal GridObj As AsGrid)
' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
| GridObj | Այն աղյուսակի հղումը որում առաջացել է իրադարձությունը։ |
Նկատառումներ
Ընդհանուր առմամբ մեկ փաստաթղթի մեջ կարող են լինել մի քանի աղյուսակներ, ինչի համար GridRowValid իրադարձության մշակիչի մեջ, կախված փաստաթղթի աղյուսակի նկարագրությունից, հարկավոր է գրել ընտրության պայման ըստ աղյուսակի անվան (Select Case ...)։