GridValid իրադարձություն
GridValid փաստաթղթի համակարգային իրադարձություն
GridValid իրադարձությունը առաջանում է փաստաթղթի մեջ աղյուսակից դուրս գալու ժամանակ։ Օգտագործվում է աղյուսակի արժեքների ճշտության ստուգման համար։
Շարահյուսություն
Public Sub GridValid(ByVal GridObj As AsGrid)
    ' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| GridObj | Այն աղյուսակի հղումը որում առաջացել է իրադարձությունը։ | 
Նկատառումներ
Ընդհանուր առմամբ մեկ փաստաթղթի մեջ կարող են լինել մի քանի աղյուսակներ, ինչի համար GridValid իրադարձության մշակիչի մեջ, կախված փաստաթղթի աղյուսակի նկարագրությունից, հարկավոր է գրել ընտրության պայման ըստ աղյուսակի անվան (Select Case ...)։