OnConfirmDCR իրադարձություն
OnConfirmDCR փաստաթղթի համակարգային իրադարձություն
OnConfirmDCR իրադարձությունը առաջանում է փաստաթղթի փոփոխման հայտի մշակման ընթացքում՝ ChangeRequest իրադարձությունից հետո։
Շարահյուսություն
Public Sub OnConfirmDCR(ByVal dcr As DocChangeRequest)  
    ' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| dcr | Փաստաթղթի փոփոխման հայտը: | 
Կարևոր
Փաստաթղթի փոփոխման հայտը հաստատելիս կանչվում են հետևյալ իրադարձությունները նշված հերթականությամբ՝
- ChangeRequest,
- PreOnConfirmDCR,
- OnConfirmDCR,
- PostOnConfirmDCR:
Իրադարձությունները կանչվում են դրանց մշակման դեպքում և յուրաքանչյուր իրադարձության պարամետրերը կանչից հետո փոխանցվում են հաջորդին։
PreOnConfirmDCR, OnConfirmDCR, PostOnConfirmDCR իրադարձությունները կանչվում են միայն այն դեպքում, երբ ChangeRequest իրադարձության վերադարձրած արժեքը 3 է` DCR_Result_CreateConfirmedWithOnConfirm։