PreOnConfirmDCR փաստաթղթի օգտագործողի կողմից ընդլայնվող իրադարձություն

PreOnConfirmDCR իրադարձությունը առաջանում է փաստաթղթի փոփոխման հայտի մշակման ընթացքում՝ OnConfirmDCR իրադարձությունից առաջ։

Շարահյուսություն

Public Sub PreOnConfirmDCR(ByVal oEventArgsDocOnConfirmDCR As EventArgsDocOnConfirmDCR)  
    ' statements
End Sub

Բաղադրիչներն են՝

Պարամետր Նկարագրություն
օEventArgsDocOnConfirmDCR EventArgsDocOnConfirmDCR դասի օբյեկտ, որը պարունակում է տվյալներ իրադարձությունը առաջացնող փաստաթղթի և փոփոխման հայտի մասին։

Կարևոր

Փաստաթղթի փոփոխման հայտը հաստատելիս կանչվում են հետևյալ իրադարձությունները նշված հերթականությամբ՝

Իրադարձությունները կանչվում են դրանց մշակման դեպքում և յուրաքանչյուր իրադարձության պարամետրերը կանչից հետո փոխանցվում են հաջորդին։

PreOnConfirmDCR, OnConfirmDCR, PostOnConfirmDCR իրադարձությունները կանչվում են միայն այն դեպքում, երբ ChangeRequest իրադարձության վերադարձրած արժեքը 3 է` DCR_Result_CreateConfirmedWithOnConfirm։

Նկատառումներ

Իրադարձությունը մշակելիս մեթոդը հնարավոր է սահմանել կամայական անվանումով՝ պայմանով, որ կընդունի EventArgsDocOnConfirmDCR տիպի պարամետր։

Օրինակ

Public Sub MyPreOnConfirmDCRHandler(ByVal args As EventArgsDocOnConfirmDCR) 
    ' statements
End Sub

Իրադարձության մշակիչի ավելացման եղանակին ծանոթանալու համար տե՛ս