PostFunctions իրադարձություն
PostFunctions տվյալների աղբյուրի օգտագործողի կողմից ընդլայնվող իրադարձություն
PostFunctions իրադարձությունը առաջանում է տվյալների աղբյուրի համատեքստի մենյույի ձևավորման ժամանակ` Functions իրադարձությունից հետո։
Այս իրադարձության մշակիչը հիմնականում օգտագործվում է համատեքստի մենյուում նոր ֆունկցիաներ ավելացնելու կամ  Functions-ի միջոցով ավելացված ֆունկցիաները հեռացնելու համար՝ օգտագործելով RegistrFunction, RegistrDefaultFunction, RegistrNode և RemoveRegistrFunction մեթոդները։
Շարահյուսություն
Public Sub PostFunctions(ByVal oEventArgsDataFunctions As EventArgsDataFunctions) 
    ' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
| Պարամետր | Նկարագրություն | 
|---|---|
| oEventArgsDataFunctions | EventArgsDataFunctions դասի օբյեկտ, որը պարունակում է տվյալներ ընթացիկ դիտելու ձևի մասին։ | 
Նկատառումներ
Իրադարձությունը մշակելիս մեթոդը հնարավոր է սահմանել կամայական անվանումով՝ պայմանով, որ կընդունի EventArgsDataFunctions տիպի պարամետր։
Օրինակ
Public Sub MyPostFunctionsHandler(ByVal args As EventArgsDataFunctions) 
    ' statements
End Sub
Իրադարձության մշակիչի ավելացման եղանակին ծանոթանալու համար տե՛ս