PostValid իրադարձություն
PostValid տվյալների աղբյուրի օգտագործողի կողմից ընդլայնվող իրադարձություն
PostValid իրադարձությունը առաջանում է տվյալների աղբյուրի յուրաքանչյուր տողի ձևավորման ժամանակ՝ Valid իրադարձությունից հետո։
Իրադարձության մշակիչի միջոցով հնարավոր է վերասահմանել, արդյոք ընթացիկ տողը պետք է ընդգրկվի տվյալների աղբյուրի տողերի վերջնական ցուցակում:
Շարահյուսություն
Public Sub PostValid(ByVal oEventArgsDataValid As EventArgsDataValid)
' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
Պարամետր | Նկարագրություն |
---|---|
oEventArgsDataValid |
EventArgsDataValid դասի օբյեկտ, որը պարունակում է Valid իրադարձության ընթացքում ձևավորված տվյալները: Դասի IsValid տրամաբանական տիպի հատկության միջոցով հնարավոր է վերասահմանել, արդյոք ընթացիկ տողը պետք է ընդգրկվի տվյալների աղբյուրի տողերի վերջնական ցուցակում: False արժեքի դեպքում տողի համար չի առաջանա OnEachRow իրադարձությունը և չեն հաշվարկվի հաշվարկային սյունակները։ |
Նկատառումներ
Իրադարձությունը մշակելիս մեթոդը հնարավոր է սահմանել կամայական անվանումով՝ պայմանով, որ կընդունի EventArgsDataValid տիպի պարամետր։
Օրինակ
Public Sub MyPostValidHandler(ByVal args As EventArgsDataValid)
' statements
End Sub
Իրադարձության մշակիչի ավելացման եղանակին ծանոթանալու համար տե՛ս