Rekvizit նկարագրություն
Մուտքագրման դաշտի նկարագրություն
Նախատեսված է փաստաթղթի վրա մուտքագրման դաշտ տեղադրելու համար։ Դաշտը կարող է նաև չլինել տեսանելի և օգտագործվել ծրագրային պրոցեսներում։
Շարահյուսուրյուն
Rekvizit {
Name = sRekvName;
Caption = sRekvCaption;
ECaption = sRekvECaption;
Type = sRekvType;
Atributs = sRekvAtr;
DisplayAtRight = nDisplayAtRight;
ShowCaption = nShowCaption;
Distance = nDistance;
CommentLen = nCommentLen;
ShowType = sRekvShowType;
DropDown { ViewName = sViewName; Code = sViewCodeCol; Comment = sViewCaptionCol;
ParamValue { Name = sParamName1; Value= sParamValue1; };
'...
ParamValue { Name = sParamNameN; Value= sParamValueN; };
};
};
Պարամետր | Նկարագրություն |
---|---|
sRekvName | Դաշտի ներքին անունը։ |
sRekvCaption | Դաշտի անվանումը։ |
sRekvECaption | Դաշտի անվանումը օտար լեզվով։ |
sRekvType | Դաշտի արժեքների ներքին տիպը։ |
sRekvAtr | Դաշտի հատկանիշները։ Կարող են նշվել միառժամանակ մի քանիսը։ Արժեքներն են՝ R Պարտադիր լրացման դաշտ։ S դաշտը ենթակա է կրկնակի մուտքագրման։ C Tree, FullTree, Folder տիպերի համար ցույց չի տալիս անվանումը ցանկից ընտրելուց հետո։ Իսկ Date տիպի դաշտի կողքին ցույց է տալիս շաբաթվա օրվա անվանումը։ B Թաքցնում է ցանկից ընտրելու կոճակը, իսկ թվային տիպերի համար հաշվիչի ցուցադրման փոխարեն աշխատացնում է DropDown իրադարձությունը։ I Դաշտը լրացվում է Overwrite ռոժիվով Insert-ի փոխարեն (միայն C() տիպի համար)։ H Անտեսանելի դաշտ, որի առկայության դեպքում դաշտի մնացած հատկանիշները անտեսվում են։ N Հաջորդական մուտքագրման ռեժիմում դաշտը պահպանում է նախորդող փաստաթղթի արժեքը։ U Լատինական փոքրատառ տառերը դարձնում է մեծատառ։ F Դաշտի համար այլընտրանքային(ռուսերեն) տառատեսակի օգտագործում։ V Փաստաթղթի պահպանման ժամանակ անջատում է դաշտի տիպի ստուգումը միջուկի կողմից։ Z Փաստաթղթի դիտելուց Tab/Enter ստեղները բաց չի թողնում այս դաշտը։ P Նշված դաշտը ֆոկուս կստանա փաստաթղթի ակտիվանալուց։ E ԱՆջատում է մուտքագրվող արժեքի ցուցակում լինելու ստուգումը։ Օգտագործվում է Tree, Folder և NumPair տիպի դաշտերի համար։ T Տվյալների պահոցում դաշտի արժեքի չի պահպանվում: Նմանատիպ տաշտերի արժեքները սովորաբար սահմանվում են փաստաթղթի բեռնման ժամանակ AfterLoad իրադարձության մեջ։ 9 Դաշտում թույլատրվում է լրացնել միայն թվանշաններ (միայն C() տիպի համար)։ |
sDisplayAtRight | 0 արժեքի դեպքում դաշտը տեղադրվում է նոր տողում։ 1 արժեքի դեպքում՝ նախորդ դաշտի աջ կողմից Distance հեռավորության վրա։ 2 արժեքի դեպքում դաշտը տեղադրվում է նախորդ դաշտի տողում պատուհանի ձախ եզրից Distance հեռավորության վրա։ Լռությամբ արժեքը 0։ |
nShowCaption | 1 արժեքի դեպքում կոճակի անվանումը կցուցադրվի։ Կիրառելի է միայն DisplayAtRight -ի 1 կամ 2 արժեքների դեպքում։ Լռությամբ արժեքը 0։ |
nDistance | Դաշտի հեռավորությունը նախորդ դաշտից կամ պատուհանի եզրից։ Տե՛ս DisplayAtRight : Լռությամբ արժեքը 100։ |
nCommentLen | Սահմանում է Folder(), Tree() և FullTree() տիպի դաշտի մեկնաբանության երկարությունը։ Լռությամբ արժեքը 32։ |
sRekvShowType | դաշտի ցուցադրման տիպ։ Օգտագործվում է միայն C() տիպի դաշտերի համար։ Գրելաձևն է՝ С(RowCount * SymbolPerRow) , որտեղ RowCount -ը ցուցադրման ժամանակ տողերի քանակն է, իսկ SymbolPerRow -ը՝ նիշերի քանակը յուրաքանչյուր տողի մեջ։ |
sViewName | Դիտելու ձևի ներքին անուն, որը բացվում է այս դաշտի համար։ |
sViewCodeCol | Դիտելու ձևի սյունակի ներքին անուն, որի արժեքը լրացվելու է դաշտի մեջ։ |
sViewCaptionCol | Դիտելու ձևի սյունակի ներքին անուն, որի արժեքը լրացվելու է դաշտի մեկնաբանության մեջ։ |
sParamName | Դիտելու ձևին փոխանցվող պարամետրի ներքին անուն։ |
sParamValue | Դիտելու ձևին փոխանցվող պարամետրի արժեք։ |
Նկատառումներ
DropDown-ը հնարավոր է օգտագործել միայն Folder(), FullTree(), Tree() և CH() տիպի դաշտերի համար։ Ցանկալի է որպեսզի օգտագործման ժամանակ համապատասխան դաշտի հատկանիշը պարունակի V
արժեքը։