NumPair( ) տվյալի տիպ

Թվային զույգ տվյալների տիպ։ Այն կազմված է երկու թվից, նրանց բաժանող բառից և վերջում գրվող բառից։

Այս տիպը կարող է օգտագործվել փաստաթղթի դաշտերի նկարագրության և տվյալների աղբյուրի սյունակների մեջ։ Փաստաթղթի աղյուսակի սյունակների տիպերի մեջ այն չի կարող օգտագործվել։

Տիպի մեջ սահմանափակված է զրոյական արժեքների մուտքագրումը,բայց կարող է կարգավորվել ZeroNumber1, ZeroNumber2 ֆունկցիաների միջոցով։

Օրինակ

Փաստաթղթում ավելացված այսպիսի դաշտը

rekvizit { name=PAIR;
    caption="Թվային զույգ"; 
    ecaption="Numeric Pair"; 
    type="NumPair(NP(11,4),NP(5,0),Բաժանարար,Վերջի Տեքստ,Separator,End Label)"; }; 

Կունենա հետևյալ տեսքը (համակարգի հայերեն լեզվի դեպքում առաջին տողը, անգլերենի դեպքում երկրորդ տողը)։

Num Pair Example

Շարահյուսություն

NumPair(Type1, Type2, [Separator], [Label], [ESeparator], [ELabel])

Բաղադրիչներն են՝

Պարամետր Նկարագրություն
Type1 Առաջին արժեքը կարող է սահմանվել NP() կամ N() թվային տիպի։ Այլ տիպեր օգտագործոլու դեպքում առաջանում է սխալ։
Type2 Երկրորդ արժեքը կարող է սահմանվել NP() կամ N() թվային տիպի։ Այլ տիպեր օգտագործոլու դեպքում առաջանում է սխալ։
Separator Երկու արժեքների բաժանարար տեքստը։ Չփոխանցելու դեպքում կիրառվում է / նշանը։
Label Դաշտից հետո գրվող տեքստը (մեկ բառ)։ Որի երկարությունը կարող է լինել մինչև 10 նիշ։ Չփոխանցելու դեպքում ոչինչ չի գրվում։
ESeparator Երկու արժեքների բաժանարար տեքստը օտար լեզվով։ Չփոխանցելու դեպքում ընդունում է հայերենի համապատասխան արժեքը։
ELabel Դաշտերից հետո գրվող տեքստը օտար լեզվով (մեկ բառ)։ Որի երկարությունը կարող է լինել մինչև 10 նիշ։ Չփոխանցելու դեպքում ընդունում է հայերենի համապատասխան արժեքը։

См. также