Config.as ֆայլը նախատեսված է AS-4X հարթակի ծրագրերը կարգավորելու համար։ Մասանավորապես ՀԾ-Բանկի (asbank.exe), ՀԾ-Ձեռնարկության (asbux.exe), ՀԾ-Աշխատավարձի (aswages.exe), Սկրիպտերի խմբագրիչի (scriped.exe) և Համակարգի կարգավորիչի (syscon.exe) համար։

Config.as ֆայլի ամբողջական նկարագրությանը ծանոթանալու համար տես:

AS-4X համակարգի ծրագրերի 8X սերվիսի հետ աշխատելու համար ավելացնել են հետևյալ կարգավորումները։

  • CONFIGURATIONSERVICE
    Ուր նշվում է կոնֆիգուրացիաների սերվիսի web հասցեն։ Նշված լինելու դեպքում առանձին Config բաժիններ կարելի է չգրել և ծրագրերը կօգտվեն միայն կոնֆիգուրացիաների սերվիսում նշված տվյալների պահոցներից։
  • SERVICE
    CONFIG բաժնում ավելացնել SERVICE հատկությունը, ուր նշվում է 8X սերվիսի web հասցեն։ Այն հիմնականում օգտագործվում է 8X սերվիսը local աշխատացնելու և Debugging-ի համար։

Config.as ֆայլի նկարագրության մնացած մասը ամբողջությամբ համընկնում է նախկին` 4X ռեժիմով աշխատող ծրագրի համար նկարագրված Config.as ֆայլի պարունակության հետ։

Օրինակ

COMMON {
   CONFIGURATIONSERVICE = "https://services8x/configuration";

   CONFIG{ NAME = "bank1 local";   SERVER = SQLSERVER1;   DATABASE = bank1;   CONTEXT = ASBANK;   SERVICE = "https://localhost:1027"; };
   CONFIG{ NAME = "bank2 local";   SERVER = SQLSERVER1;   DATABASE = bank2;   CONTEXT = ASBANK;   SERVICE = "https://localhost:1027"; };
};