GridRowEmpty իրադարձություն
GridRowEmpty փաստաթղթի համակարգային իրադարձություն
GridRowEmpty իրադարձությունը առաջանում է փաստաթղթի աղյուսակի տողի դատարկ լինելը ստուգելու ժամանակ՝ GridCellValid իրադարձությունից հետո։
Նախատեսված է աղյուսակի ընթացիկ տողի դատարկ լինելը սահմանելու համար՝ օգտագործելով EventArgsDocGridRowEmpty պարամետրի RowIsEmpty
հատկությունը։
Շարահյուսություն
Public Sub GridRowEmpty(ByVal oEventArgsDocGridRowEmpty As EventArgsDocGridRowEmpty)
' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
Պարամետր | Նկարագրություն |
---|---|
oEventArgsDocGridRowEmpty |
EventArgsDocGridRowEmpty դասի օբյեկտ, որը պարունակում է տվյալներ իրադարձությունը առաջացնող փաստաթղթի և գրիդի մասին։ |
Նկատառումներ
Մեկ փաստաթղթի մեջ կարող են լինել մի քանի աղյուսակներ, ինչի պատճառով GridRowEmpty
իրադարձության մշակիչի մեջ, կախված փաստաթղթի աղյուսակի նկարագրությունից, հարկավոր է գրել ընտրության պայման ըստ աղյուսակի և անհրաժեշտ սյուների անունների։