ClickDropDown իրադարձություն
ClickDropDown երկխոսության պատուհանի համակարգային իրադարձություն
Տես նաև Օրինակ Կիրառվում է
ClickDropDown իրադարձությունը առաջանում է հետևյալ տիպի դաշտերի ցուցակի բացման ժամանակ՝ Tree(), FullTree(), Folder(), CH(), File կամ CH()։
Այն նախատեսված է հիմնական ցուցակի բացման փոխարեն այլ ցուցակի կամ ֆիլտրված ցուցակի ցուցադրման համար։
Իրադարձության առաջացման համար հարկավոր է միացնել այն երկխոսության պատուհանի ցույց տրվելուց առաջ Activate իրադարձության մշակման ժամանակ։ Դաշտի համար միացնելուց հետո այլևս ցույց չի տրվում ստանդարտ ցուցակը անկախ նրանից ClickDropDown իրադարձությունը մշակված է, թե ոչ։
Իրադարձության մշակման ընթացքում սովորաբար ցույց է տրվում կա՛մ ցուցակի մոդալ ցուցադրիչ տիպի օբյեկտ, կա՛մ ծառի մոդալ ցուցադրիչ տիպի օբյեկտ: Ցուցակից արժեք ընտրելուց հետո այն լրացվում է դաշտի մեջ։
Շարահյուսություն
Public Sub ClickDropDown(ByVal objDialog As AsDialog, _
ByVal RekvName As String, _
ByVal Top As String, _
ByVal Left As String, _
ByVal lookupValue As Variant)
' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
Պարամետր | Նկարագրություն |
---|---|
objDialog | Երկխոսության պատուհանի հղում։ |
RekvName | Երկխոսության պատուհանի դաշտի ներքին անուն, որի համար առաջացել է իրադարձությունը։ |
Top | Էկրանի Y կորդինատը, որում ցանկալի է ցույց տալ մոդալ ցուցադրիչը։ |
Left | Էկրանի X կորդինատը, որում ցանկալի է ցույց տալ մոդալ ցուցադրիչը։ |
lookupValue | Դաշտում լրացված արժեքն է, որ ցանկալի է օգտագործել որպես փնտրվող արժեք մոդալ ցուցադրիչում։ |