Նոր փաստաթուղթ ավելացնելու ձեռնարկ
Բովանդակություն
- Բովանդակություն
- Ներածություն
- .as ընդլայնմամբ ֆայլի նկարագրություն
- .cs ընդլայնմամբ ֆայլի նկարագրություն
- Ֆայլերի ներմուծում
Ներածություն
Հնարավորություն է տրվում ընդլայնել 8X-ի սերվիսը, ստեղծելով կազմակերպության սեփական փաստաթուղթը։
Ստորև նկաարգրված է այն քայլերը, որոնք յուրահատուկ են կազմակերպության սեփական փաստաթուղթ ստեղծելու համար։
Փաստաթղթի ստեղծման հիմնական քայլերը տե՛ս ձեռնարկում։
Փաստաթղթի նկարագրման համար հարկավոր է ունենալ
- .as ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է
DOCUMENT
նկարագրությունը։ - .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։
Ստեղծված .as և .cs ֆայլերը հարկավոր է ներմուծել տվյալների բազա SysCon գործիքով։
.as ընդլայնմամբ ֆայլի նկարագրություն
.as ֆայլում հարկավոր է սահմանել նոր փաստաթղթի DOCUMENT
նկարագրությունը, որում ավելացնել, դաշտերի աղյուսակների, նկարների, մեմոների հատկությունները։
Ավելի մանրամասն տեղեկատվության համար տե՛ս
- Փաստաթղթի նկարագրություն
- Փաստաթղթի մուտքագրման դաշտի նկարագրություն
- Փաստաթղթի աղյուսակի նկարագրություն
- Փաստաթղթի նկար-դաշտի նկարագրություն
- Փաստաթղթի մեմոյի նկարագրություն
Օրինակ՝
DOCUMENT {
NAME = UsrAccs;
CAPTION = "Օգտագործողի հաշիվներ";
ECAPTION = "User's accounts";
PROCESSINGMODE = 8; '#DocProcessingMode2
PAGE { CAPTION = "Ընդհանուր"; ECAPTION = "General";
REKVIZIT {NAME = USERNAME; CAPTION = "Օգտագործողի անուն"; ECAPTION="User's name"; TYPE = C(20); };
REKVIZIT {NAME = BRANCH; CAPTION = "Մասնաճյուղ"; ECAPTION="Registration branch"; TYPE = C(10); };
GRID {NAME = Accounts; CAPTION = "Հաշիվներ"; ECAPTION = "Accounts"; WIDTH = 13000; HEIGHT = 3000;
COLUMN {NAME = ACCTYPE; CAPTION = "Տիպ"; ECAPTION = "Type"; TYPE = C(10); };
COLUMN {NAME = CODE; CAPTION = "Կոդ"; ECAPTION = "Code"; TYPE = NP(16); };
};
MEMO {NAME = COMMENT; CAPTION = "Մեկնաբանություն"; ECAPTION = "Comment"; WIDTH = 7000; HEIGHT = 2300; };
};
};
Նկատառումներ
Եթե ընդլայնումը դինամիկ է, ապա անհրաժեշտ է նաև DOCUMENT
նկարագրությունում ավելացնել հետևյալ դաշտերը՝
CSSOURCE
- սերվիսային նկարագրությունը պարունակող .cs ընդլայնմամբ ֆայլի հարաբերական ճանապարհը .as ֆայլի նկատմամբ։CSSOURCE2
- սերվիսային նկարագրությունը պարունակող CodeGen-ով ձևավորված .cs ընդլայնմամբ ֆայլի հարաբերական ճանապարհը .as ֆայլի նկատմամբ։ (ոչ պարտադիր)։
Տե՛ս նաև Նկարագրության CSSOURCE դաշտում հարաբերական ճանապարհի լրացման օրինակներ: CodeGen: 4X նկարագրությունների տեղափոխման մասնակի ավտոմատացում: CSSOURCE2-ը առայժմ հասանելի չի։ Պլանավորվում է հնարավորությունը ավելացնել առաջիկայում։
.cs ընդլայնմամբ ֆայլի նկարագրություն
.cs ֆայլում հարկավոր է նկարագրել սերվերում աշխատող տրամաբանությունը, տե՛ս Փաստաթղթի նկարագրման ձեռնարկը։
Ֆայլերի ներմուծում
.as և .cs ընդլայնմամբ ֆայլերը պատրաստ լինելուն պես անհրաժեշտ է SYSCON-ով համապատասխան .as ֆայլը ներմուծել համակարգ։
.as ֆայլում CSSOURCE
դաշտի առկայության դեպքում կներմուծվի նաև .cs ֆայլը։