ClickDropDown իրադարձություն
ClickDropDown փաստաթղթի համակարգային իրադարձություն
Տես նաև Օրինակ Կիրառվում է
ClickDropDown իրադարձությունը առաջանում է հետևյալ տիպի դաշտերի ցուցակի բացման ժամանակ՝ Tree(), FullTree(), Folder(), CH(), File կամ CH()։
Այն նախատեսված է հիմնական ցուցակի բացման փոխարեն այլ ցուցակի կամ ֆիլտրված ցուցակի ցուցադրման համար։
Իրադարձության առաջացման համար հարկավոր է միացնել այն փաստաթղթի ցույց տրվելուց առաջ When իրադարձության մշակման ժամանակ։ Դաշտի համար միացնելուց հետո այլևս ցույց չի տրվում ստանդարտ ցուցակը անկախ նրանից ClickDropDown իրադարձությունը մշակված է, թե ոչ։
Իրադարձության մշակման ընթացքում սովորաբար ցույց է տրվում կա՛մ ցուցակի մոդալ ցուցադրիչ տիպի օբյեկտ, կա՛մ ծառի մոդալ ցուցադրիչ տիպի օբյեկտ: Ցուցակից արժեք ընտրելուց հետո այն լրացվում է դաշտի մեջ։
Շարահյուսություն
Public Sub ClickDropDown(ByVal Rekv As String, _
ByVal Top As Single, _
ByVal Left As Single, _
ByVal lookupValue As Variant)
' statements
End Sub
Բաղադրիչներն են՝
Պարամետր | Նկարագրություն |
---|---|
Rekv | Փաստաթղթի դաշտի ներքին անուն, որի համար առաջացել է իրադարձությունը։ |
Top | Էկրանի Y կորդինատը, որում ցանկալի է ցույց տալ մոդալ ցուցադրիչը։ |
Left | Էկրանի X կորդինատը, որում ցանկալի է ցույց տալ մոդալ ցուցադրիչը։ |
lookupValue | Դաշտում լրացված արժեքն է, որ ցանկալի է օգտագործել որպես փնտրվող արժեք մոդալ ցուցադրիչում։ |