Հաշվառման նկարագրություն
Բովանդակություն
- Ներածություն
- Օրինակներ
- ACCOUNTING նկարագրություն
- Accounting դաս
- Մեթոդներ
- IAccountingOnLimitFault ինտերֆեյս
- Մեթոդներ
- IAccountingOnHI2LimitFault ինտերֆեյս
- Մեթոդներ
Ներածություն
Եթե փաստաթղթի համար հարկավոր է վարել որևիցե տվյալի ժամանակագրական հաշվառում, ապա այն պետք է նկարագրել համակարգում:
8X համակարգում հաշվառում նկարագրելու համար հարկավոր է ունենալ
- .as ընդլայնմամբ ֆայլ սկրիպտերում ACCOUNTING նկարագրությամբ։ Այն անհրաժեշտ է ներմուծել տվյալների բազա
Syscon
գործիքի միջոցով։ - .cs ընդլայնմամբ ֆայլ, որը պարունակում է սերվերում աշխատող տրամաբանությունը։
Օրինակներ
ACCOUNTING նկարագրություն
.as ընդլայնմամբ ֆայլում անհրաժեշտ է ավելացնել ACCOUNTING նկարագրություն, որը պարունակում է հաշվառման միայն նկարագրման հատվածը (Definition):
Accounting դաս
Հաշվառման համար անհրաժեշտ է սահմանել դաս, որը ժառանգում է Accounting
դասը և ունի հաշվառման ներքին անունը պարունակող Accounting
ատրիբուտը։
Օրինակ
[Accounting("01")]
public class BalanceAccounting01 : Accounting
Accounting
դասը տրամադրում է միջուկի կողմից կանչվող վիրտուալ մեթոդներ՝ սեփական սերվերային տրամաբանության սահմանման համար և հատկություններ հաշվառման մետատվյալների ու նկարագրության ստացման համար։
Մեթոդներ
OnAdd
public virtual Task OnAdd(OnAddEventArgs args);
Մեթոդը կանչվում է միջուկի կողմից DocumentService դասի StoreFact մեթոդով հաշվառումները գրանցելիս։
Պարամետրեր
args
- Գրանցման ենթակա հաշվառումը նկարագրող դասը։
OnDelete
public virtual Task OnDelete(OnDeleteEventArgs args);
OnDelete մեթոդը կանչվում է միջուկի կողմից DocumentService դասի HiDelete, HiDeleteAll մեթոդներով հաշվառումները ջնջելիս կամ փաստաթուղթը Delete մեթոդով իր հաշվառումների հետ ջնջելիս։
Պարամետրեր
args
- Հեռացման ենթակա հաշվառումը նկարագրող դասը։
IAccountingOnLimitFault ինտերֆեյս
HI2 աղյուակում գրանցված հաշվառումների սահմանաչափերի խախտման ժամանակ լրացուցիչ մշակումներ իրականացնելու համար անհրաժեշտ է իրականացնել այս ինտերֆեյսը։
Մեթոդներ
OnLimitFault
public Task<bool> OnLimitFault(int isn, decimal overrunning, decimal overrunningLinked = -1, bool isDeleting = false, Document.Document baseDocument = null);
Մեթոդը կանչվում է միջուկի կողմից HI աղյուակում գրանցված հաշվառման սահմանաչափերի խախտման ժամանակ, որոնք դրված են հաշվառում օբյեկտի վրա։
Պարամետրեր
isn
- Հաշվառման օբյեկտի ներքին նույնականացման համար։overrunning
- Սահմանաչապերից դուրս գալու գումարի չափ։ Եթե արժեքը բացասական է, ապա խախտվել է ստորին սահմանաչափը, դրականի դեպքում՝ վերին սահմանաչափը։overrunningLinked
- Կից հաշվառման սահմանաչափերից դուրս գալու գումարի չափ։ Լռությամբ արժեքը -1 է։isDeleting
- Ցույց է տալիս, որ սահմանաչափի խախտումը առաջացել է փաստաթղթի ջնջման ժամանակ։ Լռությամբ արժեքը false է։baseDocument
- Հաշվառումը ստեղծող փաստաթղթը նկարագրող դասը։ Լռությամբ արժեքը null է։
IAccountingOnHI2LimitFault ինտերֆեյս
HI2 աղյուակում գրանցված հաշվառումների սահմանաչափերի խախտման ժամանակ լրացուցիչ մշակումներ իրականացնելու համար անհրաժեշտ է իրականացնել այս ինտերֆեյսը։
Մեթոդներ
OnLimitFault
public Task OnLimitFault(int isn, int glIsn, bool isDeleting = false, Document.Document baseDocument = null);
Մեթոդը կանչվում է միջուկի կողմից HI2 աղյուակում գրանցված հաշվառման սահմանաչափերի խախտման ժամանակ, որոնք դրված են հաշվառում օբյեկտի վրա։
Պարամետրեր
isn
- Հաշվառման օբյեկտի ներքին նույնականացման համար։glIsn
- Հաշվառման երկրորդ օբյեկտի ներքին նույնականացման համար։ Այս պարամետրը անհրաժեշտ է HIREST2 աղյուսակում սահմանաչափերի ստուգման համար։isDeleting
- Ցույց է տալիս, որ սահմանաչափի խախտումը առաջացել է փաստաթղթի ջնջման ժամանակ։ Լռությամբ արժեքը false է։baseDocument
- Հաշվառումը ստեղծող փաստաթղթը նկարագրող դասը։ Լռությամբ արժեքը null է։